o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր սիրված բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ալիսա Կիրակոսյանը կդառնար 84 տարեկան:

13.07.2020 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Այսօր սիրված բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ալիսա Կիրակոսյանը կդառնար 84 տարեկան:

      Այսօր սիրված բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ալիսա Կիրակոսյանը կդառնար 84 տարեկան:  Ծնվելով և ստեղծագործելով հայրենիքից հեռու նա հոգով միշտ կապված մնաց հայրենիքի հետ: Իր բանաստեղծություններով յուրահատուկ երանգ հաղորդեց մեր պոզիային: Տարիներ հետո մեր անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանը,  ծանոթանալով նրա պոզիային պիտի գրեր.

Զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին. Կարապետյան

Բուենոս-Այրես հեռու քաղաքում 

Կա մի հայ աղջիկ,

Նա որոնում է դեմքն իր մանկության, 

Սակայն չի գտնում:

Իսկ այստեղ ահա ամեն թփի տակ 

Ցողի, ճաճանչի թարմ խոտի տեսքով 

Մանկություններ են անփույթ թափթփած…

Ինչպե՞ս հավաքեմ

Եվ ինչպե՞ս, արդյո՞ք, առաքեմ նրան:

Իսկ այստեղ ահա անձրև է եկել, 

Հայոց ապրիլի լիաբուռն անձրև, 

Եվ ոտաբոբիկ արեգակն ահա 

Ճողփում, վազում Է

Անձրևի թողած լույս լճակներով:

Իսկ նա երևի Բուենոս-Այրես հսկա քաղաքի

Մետաղյա ու չոր աղմուկի միջով

Անցում է մի տաք շշուկի նման

Եվ անցնում իբրև արյան աղերսանք ու հիշողություն…

Ե՞րբ էր... Գիշեր էր...

Սևանա վանքն էր

Առեղծվածորեն երկնքից առկախ,

Եվ լճի ափին՝

Բուենոս-Այրես հեռու քաղաքից եկած մի աղջիկ,

Կոպերին՝ խոշոր-խոշոր արտասուք:

Բուենոս-Այրես հսկա քաղաքով

Հիմա երևի անցնում է նա լուռ

Ու վախենում է, որ արտասուքը կպոկվի կոպից

Ու կընկնի հանկարծ շիկացած մայթին:

Ու վախենում է, որ օվկիանոսի հողմերը աղի 

Իր փոքրիկ, փխրուն ձեռքերից հանկարծ 

Չխլեն բույրը հայրենի քամու, հողի և աշնան:

Անցնում է նա լուռ ու որոնում է: 

Ու որոնում է դեմքն իր մանկության 

Եվ իր սկիզբը, և իր արմատը...

Աստծո դռան գանգն է նա տալիս,

Բարձրանամ է վեր

Եվ գիշերն ամբողջ

Դեմառդեմ նստած զրույց են անում

Մի համր աստված ու մի հայ աղջիկ:

Եվ այդ զրույցը գանգատ է ու քեն,

Եվ այդ զրույցը հնամյա արյան ծնկաչոք աղերս,

Եվ այդ զրույցը՝ Գեղարդա վանքի կամարների տակ

Դարեր տվայտող նույն պաղատանքը,

Հրե արցունքով լացող նույն մոմը,

Բեկված խաչքարի նույն տխրությունը

Եվ Արտամետի հին խնձորենու ծաղկաթերթերի

Նույն սուգն սպիտակ...

Եվ հետո նորից Բուենոս-Այրես հսկա քաղաքով 

Անցնում է նա լուռ,

Անցնում է իբրև

Մեր հին խաչքարից զատված տխրություն 

Եվ Արտամետի հին խնձորենուց 

Պոկված ծաղկաթերթ...

Իսկ շուրջը հողմեր, 

Ու հողմերի մեջ՝ 

Այդ տխրությունը, 

Այդ ծաղկաթերթը...

Անցնում է նա լուռ 

Ու չի հասկանում, թե այդ ինչպես է աշխարհում եղել,

Որ ինքն իրենից զատել են այդպես 

Եվ օվկիանոսներ դրել արանքում:

Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը։ Նրա բանաստեղծությունները մեզ հասանելի եղան Վահագն Դավթյանի թարգմանությունների շնորհիվ: Ահա նրանցից մի քանիսը.

Քո աչքերի հետ

Ես հավերժաբար զրույց եմ արել,

Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ներիր, չեմ կարող
Արդեն սպասել:

 Այնպես ուզում եմ

Անունդ թողնել
Կեսգիշերային ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:

Հ Գ- ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա­լի­սիա Կի­րա­կոս­յա­նը ծնվել է 1936 թ. հու­լի­սի 13-ին, Կոր­դո­վա­յում (Ար­գեն­տի­նա), վա­նե­ցու ըն­տա­նի­քում: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 թվականին։ Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-1971 թվականների բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից), 1972 թվականին Սփյուռքի հայության համար նույն գիրքը վերահրատարակվեց, (1967իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992 թվականին)։ Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։ Կիրակոսյանը քանիցս այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967 թվականին), որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը։ Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին։ Մահացել է  Լոս Ան­ջե­լե­սում 2014թվականի մայիսի 24-ին 78 տա­րե­կա­նում:

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Մրցանակներ

  • Խաչատուր Աբովյանի անվան մրցանակ
  • Մովսես Խորենացու մեդալ (2012)                                                                                                                                                         

                                                                                          Ն. Զաքարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА