o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հողին հանձնեցին որդու աներձագի կողմից դաժանաբար սպանված 58-ամյա տղամարդուն

28.10.2016 15:15 ՔՐԵԱԿԱՆ
Հողին հանձնեցին որդու աներձագի կողմից դաժանաբար սպանված 58-ամյա տղամարդուն

Այսօր Շիրակի մարզի Շիրակ գյուղում հողին հանձնեցին որդու աներձագի կողմից դաժանաբար սպանված 58-ամյա տղամարդուն, ով սիրային կապի մեջ էր որդու զոքանչի հետ: Այս մաաին մեզ հետ զրույցում հայտնեց Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը.

Կոտրել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի էլեկտրոնային փոստը

- Ահավոր բան է, երկու ընտանիքներն էլ դեռ ուշքի չեն գալիս, էս պահին էլ գերեզմաներում ենք դեռ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ ժ.17.30-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 55-ամյա Լյովա Հաջյանի դիակը: Տղամարդու վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր՝ սալջարդ, կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերք: Տղամարդուն սպանելու մեջ կասկածվում է տղայի աներձագը։ Շրջանառվող տեղեկություններով՝ տղամարդը սիրահետել է իր տղայի զոքանչին, ինչի մասին իմացել է նաեւ աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանությունն, ինչն էլ ունեցել է ողբերգական ավարտ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА