ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակ Հերիքյանը «Առաջին լրատվականի» տնօրեն

12.11.2016 00:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակ Հերիքյանը «Առաջին լրատվականի» տնօրեն

Դեռեւս 2005 թվականին Լեզվի պետական տեսչության կողմից  «Լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավար» ճանաչված ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԸ վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել է իր աշխատանքային կարիերան։ Այո՛, նա կրկին եթերում կլինի Հանրային հեռուստաընկերությամբ, որտեղ թղթակից եւ մեկնաբան է աշխատել 1997 թվականից սկսած:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից

Այսօր Ա. Հերիքյանը վերջին անգամ էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերում, ինչի մասին սոցցանցում նշել է հետեւյալը. «Վերջին եթերը «Արմենիայում». 5 տարին անցավ 5 ԺԱՄ-ի պես... Շորհակալություն լրատվական թիմին, որի պրոֆեսիոնալիզմը ինձ վստահություն տվեց եթերում։ Շնորհակալություն ամբողջ «Պանարմենիան» մեդիա ընտանիքին ստեղծագործական մթնոլորտի համար։ Շնորհակալություն հեռուստադիտողներին հավատարմության համար: Մինչ նոր հանդիպում եթերում»:

Հիշեցնենք, որ 2008 թվականին նա նշանակվել էր Հանրային հեռուստաընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար, թղթակից: 2011 թվականին եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը եւ պրոդյուսերը։ Իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն եւ եղել «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն եւ մեկնաբան:

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարություն Հարությունյանն ազատվել է ՀՌԱՀ անդամի պաշտոնից եւ շուտով կնշանակվի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, քանի որ Գեւորգ Ալթունյանը հրաժարվել է այդ պաշտոնից՝  աշխատանքի անցնելով ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

Ի դեպ, Հարություն Հարությունյանն լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում չի հերքել, որ իր նշանակման հրամանագիրը լինելու դեպքում պատրաստվում է հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» տնօրեն նշանակել հաղորդավար Արտակ Հերիքյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА