ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արագ զարգացումները հուշում են, թե ով կլինի օպերային թատրոնի նոր տնօրենը

04.02.2017 09:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արագ զարգացումները հուշում են, թե ով կլինի օպերային թատրոնի նոր տնօրենը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։

«Անշահախնդիր ու անկեղծ չեք ձեր գործունեությամբ». Արթուր Եղիազարյան

Նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա:

Հատկանշական է, որ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեռևս նախարար եղած ժամանակ կուլիսային խոսակցություններ էին պտտվում, թե տիկին Պողոսյանը «աչք» ունի թատրոնի տնօրենի «աթոռի» վրա և պաշտոնանկ լինելու դեպքում իր տեղը տեսնում էր թատրոնի տնօրենի պաշտոնում։ 

Բայց, հնարավորինս արագ զարգացումները այլ բան են հուշում, որ նախորդ տարեվերջին Արմեն Ամիրյանի հրամանով դերասան, պրոդյուսեր, «Հայֆեստ» թատերական փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանին թատրոնի պրոդյուսեր նշանակելը պատահական չէր։

Տարեվերջին «Իրավունքի» հետ զրույզում թատրոնի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը Արթուր Ղուկասյանի պրոդյուսեր նշանակվելու  մասին ասում էր, որ նրա հետ մեծ հույսեր է կապում. «Արթուրը պրոֆեսիոնալ անձնավորություն է, ազնիվ մարդ եւ  լավ հայ, հույս ունեմ, որ Կ. Օրբելյանի եւ Ա. Ղուկասյանի  տանդեմը հաջողությամբ կպսակվեն թատրոնի համար,  որովհետեւ  երկուսն էլ իրենց գործի գիտակներն են:  Ղուկասյանի ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել, 1-2 ամիս  Արթուրին  հաջողություն  մաղթենք եւ թույլ տանք, որ ավելի մանրամասն ուսումնասիրի  այն խնդիրները, որոնք  կան թատրոնում»:

Այսպիսով չի բացառվում, որ թատրոնի տնօրեն կնշանակվի հենց Արթուր Ղուկասյանը։ Բայց, առաջ չընկնեկով ժամանակից սպասենք զարգացումներին։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА