ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականը». Տեղի կունենա բողոքի-ակցիա

17.05.2017 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականը». Տեղի կունենա բողոքի-ակցիա

Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ողջ օրը Մեծ Բրիտանիայի պետական դրոշի փոխարեն, ծածանվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս ԼԳԲՏ համայնքի դրոշը: Սա դժգոհության լայն ալիք բարձրացրեց հանրության շրջանում եւ անգամ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն անձամբ գնացին դեսպանատուն եւ պահանջեցին, որպեսզի ծիածանագույն դրոշը իջեցնեն, սակայն ապարդյուն: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակում է մինչեւ այս պահը համառորեն գերադասել լեսբիների, գեյերի, բիսեքսուալների դրոշն իր երկրի պետական դրոշից:

Ջրհոսներ, լսեք ձեզնից մեծի խորհուրդը, միայն կշահեք. Հուլիսի 14-ի աստղագուշակ

Այս երեւույթի եւ իրենց պահանջի մասին, «Իրավունքը» զրուցեց «Հանուն օրենքի» շարժման ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ , որը նախեւառաջ պարզաբանեց, թե ինչն է իրենց վրդովեցրել.

- Որոշ ընդդիմախոսներ ասում են՝ չգիտեի՞ք, որ Հայաստանում, աշխարհում, պատմության մեջ եղել են եւ կան մարդիկ, որոնք ունեն սեռական այլ կողմնորոշումներ: Ի պատասխան ուզում եմ ասել՝ հարգելինե՛րս, ամեն ինչ շատ լավ գիտենք, եւ խնդիրը ոչ թե այս դեպքում այդ մարդկանց մեջ է, այլ այն, որ մեր երկրում դիվանագետներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները չպետք է զբվաղվեն պրոպագանդայով: Մենք բոլորս գիտենք, որ, այսպես կոչված, ԼԳԲՏ համայնքի ոչ ֆորմալ դրոշն է ծածանվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ եւ այդ դրոշը, բնականաբար, արտացոլում է ԼԳԲՏ համայնքի շահերը: Իսկ դա համարվում է  պրոպագանդա: Մինչդեռ 1961 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայում կոնկրետ նշված է, թե ինչով պետք է զբաղվեն միջազգային, դիվանագիտական ներկայացուցչություններն այն երկրներում, որտեղ իրենք գտնվում են: Առաջին հերթին նրանք պետք է զբաղվեն երկրների միջեւ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ, բայց ոչ մի տեղ չկա գրված, թե դեսպանատունը պետք է զբաղվի պրոպագանդայով, այն էլ այնպիսի, որն ինչպես գիտեք, Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի կիսում եւ կոնկրետ նեղ շրջանակների է վերաբերում: Ավելին՝ վերջերս եղավ զեկույց նույն Եվրամիության կողմից, որտեղ ասված էր, որ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում այն երկրների շարքում, որոնք չեն ընդունում, այսպես կոչված, «արժեքները», ինչը խորհրդանշում է վերոնշյալ դրոշը (նույնիսկ չեմ էլ ուզում օգտագործել այն բառերը, որոնք այսօր շատ նորմալ են դարձել մեր խոսքի մեջ):

- Ի վերջո, ի՞նչ էր այս քայլը նշանակում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից՝ հանուն ինչի, նրանք անգամ իրենց երկրի պետական դրոշն էին իջեցրել:

- Այն, որ չեն հարգում իրենց պետական դրոշը, իջեցնում են եւ դրա փոխարեն ամբողջ օրը ծածանում են այդ մյուս դրոշը, դրանից կարելի է տարբեր եզրակացություններ անել: Անգամ կարելի է կարծել, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կամ ներկայացուցչությունն ունեն այլ սեռական կողմնորոշում: Եվ թեպետ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ իրենք նաեւ այս քայլով խոսում են իրենց կողմնորոշման մասին, բայց չեմ ուզում կոնկրետանալ դրա վրա: Այսօր այն, ինչ քարոզվում է մասնավորապես արեւմտյան հարթակներում, փորձում են քարոզել նաեւ այստեղ, ինչը կարծում եմ՝ անընդունելի է եւ դիվանագիտական բոլոր կանոններից եւ էթիկայից դուրս է:

Աղմկոտ չարաշահումներ Ազատամուտի համայնքապետի կողմի՞ց

- Ի դեպ, այսօր ԼԳԲՏ պաշտպանները սոցցանցերում հակադարձում էին, թե դեսպանատունը Մեծ Բրիտանիայի տարածք է համարվում եւ ինչ կուզեն կանեն: Այսինքն՝ ստացվում է, որ վաղն էլ կարող է Աթաթուրքի արձա՞նը հայտնվել դեսպանատան դիմաց կամ ծածանվել Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները...

- Այո, կամ, ասենք, ֆաշիստական ինչ-որ դրոշ ու էլի ուրիշ այլասեռված դրոշներ: Սակայն հիմա խնդիրն այն չէ, որ այդ դրոշը այլասեռվածություն է քարոզում, թե՝ ոչ, չեմ ուզում որակավորել եւ ասել, որ կոնկրետ այլասեռվածություն են տարածքում: Հիմա հարցը վերաբերում է դիվանագիտական էթիկային: Որոշ ընդդիմախոսներ ասում էին, թե նույն Վիեննայի կոնվենցիայում ոչինչ չկա գրված, որ չի կարելի օտար դրոշներ ծածանել: Իսկ կներեք, ո՞ւր մնաց դիվանագիտական էթիկան, ո՞ւր մնացին այն գլխավոր ֆունկցիաները, որոնք գրված են այդ կոնվենցիայի մեջ՝ 41-րդ հոդվածի ներքո, որտե՞ղ է նշված, որ իրենք պետք է պրոպագանդեն այսպիսի երեւույթներ, իսկ կա՞ կոնվենցիայում կետ, որտեղ ասված է, թե պետք է ծածանեն ԼԳԲՏ համայնքի դրոշը, էլ ո՞ւր մնաց ժողովրդավարության այն սկզբունքը, որտեղ միշտ մեծամասնությունից են խոսում: Այո՛, մենք ականատես ենք եղել, որ տարբեր հկ-ներ զբաղվում են սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում բրիտանական դեսպանությունն էլ պետք է զբաղվի այդ քարոզով:

- Իսկ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել հաջորդիվ:

- «Հանուն օրենքի» հասարակական շարժումը պատրաստվում է մայիսի 19-ին, ժամը՝ 12:00-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: Առաջին հերթին պահանջելու ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակային ներողությամբ հանդես գա եւ երկրորդ՝  պահանջելու ենք իր հրաժարականը: Մենք կարծում ենք, որ այդպիսի դիվանագետի գլխավորությամբ՝ չպետք է գործի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, որը չի հարգում մեր երկրի արժեքները, որոնք մեր հասարակության մեծամասնությունը կիսում է, ինչն իրենք շատ լավ գիտեն: Այդպիսի վրիպումներ դեսպանների կողմից չեն լինում, սա հատուկ քարոզչություն էր եւ անհարգալից վերաբերմունք մեր հասարակության նկատմամբ:

- Ըստ Ձեզ, տեղի ունեցածին պե՞տք է որեւէ կերպ արձագանքեին նաեւ մեր երկրի պետական կառույցները:

- Մեր պահանջն ինչքան ուղղված է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այդքան էլ ուղղված է մեր ԱԳՆ-ին: Մենք պահանջելու ենք, որ մեր ԱԳՆ-ն սթափ գնահատական տա այս ամենին եւ բողոքի նոտա ուղարկի Բրիտանիայի դեսպանատուն: Թող կանչեն դեսպանին եւ հասկացնեն, որ այս երկիրը այն երկիրը չէ, որտեղ պետք է նման քարոզչությամբ զբաղվել: Այլապես ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար դիվանագիտությունը դարձել է քաղաքական եւ այլ շահերի դրսեւորման միջոց, ինչը եւս մեկ անգամ կրկնում եմ՝ ամբողջությամբ դեմ է դիվանագիտական էթիկային:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА