ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բանակի մասին ամբողջ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն անթույլատրելի է»

30.05.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Բանակի մասին ամբողջ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն անթույլատրելի է»

ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած «Ռազմական լրագրություն» մեկշաբաթյա դասընթացի շրջանակում երեկ առիթ ունեցանք զրուցելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս, գեներալ-լեյտանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Նա նախեւառաջ նշեց, որ բանակը մեր հասարակության եւ պետության ամենից սիրված զավակն է:

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը. Աշոտյան

«ԲԱՆԱԿԻ Ե՛Վ ԴՐԱԿԱՆՆ Է ՄԵՐԸ, Ե՛Վ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ»

– Սա մի քանի պատճառ ունի. առաջինը, որ դարեր շարունակ պետություն եւ բանակ չենք ունեցել, եւ այդպիսի անսպասելի զավակ ունենալը, իհարկե, շատ ոգեւորիչ է մեր ժողովրդի համար: Եվ երկրորդ` հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ամենից մեծ հետեւությունը, որ արել ենք հետեւյալն է` կոտորվել ենք, որովհետեւ կազմակերպված պաշտպանություն չենք ունեցել, բանակ չենք ունեցել: Մինչդեռ Սարդարապատի ճակատամարտի օրինակով, որտեղ լուրջ դիմադրություն ենք ցույց տվել, հակառակորդը հետ է շպրտվել, ինչի հիմքի վրա մեր պետությունն ու պետականությունն ենք ստեղծել: Դրա համար էլ այսօր բանակի հանդեպ հանրության հետաքրքրությունը շատ մեծ է: Ուստի` շնորհակալ ենք, որ լուսաբանում եք բանակի ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը, որովհետեւ բանակի ե՛ւ դրականն է մերը, ե՛ւ բացասականը: Դրականը մեր ենթակաների կատարած աշխատանքն է, իսկ բացասականը ղեկավար կազմի բացթողումներն են, որոնք պետք է շտկվի:

–  Պարոն գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախարարը ներդրեց «Ազգ-բանակ» գաղափարը: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

–  Առիթներ եղել են այս մասին խոսելու, եւ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա այն չէ, որ հասարակությունը պետք է զբաղվի բանակով, այլ այն, որ ցանկացած քաղաքացի պիտի ապրի բանակի կյանքով ու պիտի իրեն զգա զինվորական: Եվ ցանկացած զինվորական պետք է իմանա, որ ինքը պաշտպանում է մեր երկիրը, մեր հասարակությունը: 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ

– Անդրադառնանք վերջին շրջանում մամուլում լայն տարածում գտած մի քանի հարցերի. ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ ԶՈՒ ԳՇ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պետ Ալբերտ Մարդոյանին պաշտոնից ազատելը, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մշտապես խոսվում էր, որ մեր հրետանին փայլուն է գործել:

– Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պետը զորացրվել է` իր տարիքի հետ կապված եւ իր դիմումի համաձայն: Ծառայության սահմանային տարիք գոյություն ունի: Իսկապես, նախորդ տարվա ապրիլին Ա. Մարդոյանը իրեն շատ լավ է դրսեւորել, եւ տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Ավելին ասեմ` մեր հրետանու վարչության պետը անմիջական դերակատարություն է ունեցել որոշումների կայացման ժամանակ, ինչի համար իրեն շատ շնորհակալ ենք:

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

– ՊԲ զորամասերից մեկում մայիսի 8-ին ժամկետային երեք զինծառայող չէին մասնակցել առավոտյան տողանին, ապա պարզվել էր, որ նրանք դուրս էին եկել զորամասից պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Հետո հարակից ջրամբարում հայտնաբերվեցին նրանց ջրահեղձ եղած մարմինները: Ի վերջո, զորամասի վերադասից որեւէ մեկը պատիժ կրե՞ց տեղի ունեցածի համար:

– Շաբաթ օրը ՊԲ նախարարի որոշման համաձայն` պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, որի մեջ կան նաեւ պաշտոնանկություններ: Մասնավորապես` պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարը եւ իր երկու տեղակալները, իսկ մի շարք զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժի:

«ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀԵՂԵՂՎԱԾ Է ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՐԻՑ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ»

–Ի դեպ, Պաշտպանության բանակը որոշել է այլեւս ամենօրյա տեղեկատվություն չտրամադրել` սահմանին տիրող իրավիճակի մասին: Ինչո՞վ է պայմանավորված սա, երբ հասարակությունն արդեն սովորել էր օրը սկսել հենց այդ տեղեկատվությամբ:

– Այդ որոշումը կայացվել է զուտ նրա համար, որ այդ տեղեկատվության տրամադրումն իր մեջ պարունակում էր գաղտնիություն` ինչքա՞ն կրակեցին, հատկապես ո՞ր ուղղություններով, ի՞նչ սպառազինությունից: Արդյունքում հակառակորդը դրանով գնահատում էր իր դիպուկահարին եւ հրետանու կրակը: Այսինքն` զինվորական տերմինով ասած` «կարեկտիրովշիկը» հենց մեր միջից էր դառնում` ի դեմս զինվորականության: Նաեւ տեղեկատվություն էր տրամադրվում, թե մեր կողմից ինչ գործողություններ կատարվեցին, եւ տպավորություն էր ստեղծվում, որ հակառակորդի ակտիվ գործողություններին հակազդելու համար բանակը փորձում է հասարակության մեջ արդարանալ: Բայց սա չի նշանակում, որ  հասարակությունը, մասնավորապես զինծառայողների առողջականի, կյանքի մասին տեղեկատվություն չի ստանալու: Հաղորդվելու են զինվորի վիրավորման դեպքի, զոհվելու մասին, բայց չի նշվելու, թե կոնկրետ սահմանի որ ուղղությամբ է եղել դեպքը: Այնպես որ, այս որոշումից տեղյակ եմ, ավելին ասեմ` այդ մտահղացման հիմքում կանգնած եմ նաեւ ես:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ, միեւնույնն է, ծնողները ամեն օր զանգահարելու են իրենց զինվորներին, եւ այդ տեղեկատվությունը էլի լինելու է, պարզապես` ոչ պաշտոնական աղբյուրներից:

– Վստահեցնում եմ ձեզ, որ զինվորին զանգահարելուց հետո որեւէ առավել բան չեք կարող բացահայտել, քան այն, ինչ տեղեկություն տրամադրել է զինված ուժերը: Հարցրե՞լ եք զինվորներին, նրանք ուզո՞ւմ են, որ իրենց մասին տեղեկություն անընդհատ լինի. մեծամասնությունը չի ուզում: Էլի եմ կրկնում` սա նպատակ չի հետապնդում` հասարակությունից որեւէ բան թաքցնելու: Խոստանում եմ, որ հասարակության համար այն տեղեկատվությունը, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը իրավիճակին տիրապետի, կտրվի:  մեր լրագրողները երբեմն նույն այդ տեղեկատվությունը ներկայացնում են շատ ձեւափոխված: Երբ ավարտում եմ աշխատանքս ու վերադառնում եմ տուն, ինչը տեւում է ընդամենը 10 րոպե, հետեւում եմ համացանցին, թե ինչ լուրեր են պտտվում: Երբեմն ինձ թվում է, թե մինչ տան ճանապարհին էի, պատերազմը սկսվել է, եւ ես բանակից չեմ գալիս ու իրավիճակին չեմ տիրապետում: Այդ տեղեկատվությունը, որը հեղեղված է համացանցում, ու իրականությունն իրարից շատ հեռու են: Սա ասում է ձեզ մի մարդ, որն արդեն 35 տարի է զինվորական ծառայության մեջ է: 

Էջմիածնի քաղաքապետն արձագանքում է Արմավիրի մարզպետի կոչին

«ՊԵՏՔ ՉԷ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ»

– Բայց չէ՞ որ Ադրբեջանը շարունակելու է սահմանի վերաբերյալ իր միակողմանի տեղեկատվությունը հրապարակել... 

– Պետք չէ համեմատվել հակառակորդի հետ, եւ տեղեկատվական պատերազմում էլ մենք չենք համեմատվելու, այլ վարվելու ենք այնպես, ինչպես որոշել ենք: Իսկ հակառակորդը անելու է այն, ինչ ինքն է որոշելու: Հետո կերեւա` ով է ավելի ճիշտ: Բանակի մասին ամբողջ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն անթույլատրելի է: Վերջիվերջո, բանակի զինվորական գործունեության 99 տոկոսը իր մեջ գաղտնիություն է պարունակում:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք այսօր իրավիճակը սահմանում:

– Սահմանում իրավիճակը մնում է կայուն: Կա որոշակի լարվածություն, բայց դա որեւէ մտավախություն մեզ համար չի առաջացնում: Եվ այսօրվա զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА