o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

21.06.2017 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ


(ՎԱՐՉԱՊԵՏԻՆ «ԱԼԵՔՍ ԳՐՈՒՊ» ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ԲԱԶՄԻՑՍ ԱՐԱԾ` «ԵՍ ԲԻԶՆԵՍՆԵՐ ՉՈՒՆԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ո՞վ է ասում, թե բիզնես չունեմ, կորցրել եմ:
ԵԼՔԸ ԳՏԱՆ
Քաղաքապետարանի գյուղվարչությունից հայտնում են, որ Երեւանում գյուղ են կառուցում, որ երեւանցիների հարցերը գեղական կարգով լուծեն:

ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐ
(ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ ԳՆԱԼՈՒ ԵՎ 
ՕԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սամվելիկս գուլպա չունի, հանդ է գնում ոտաբաց:

ՄԻ ԱՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ըստ PR մասնագետների` Սամվել Ալեքսանյանի տրիկոտաժի ֆաբրիկայում դրայվն ավելի լավ էր ստացվել, քան` օգնությունն ու գովազդը:ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ ԱԶՆԱՎՈՒՐԻ «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԳՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԴԵՄ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱՌԻԹՈՎ)
Ըստ սպիրիտների ասոցացիայի` դաշնակցականները դեմ են «Իմ հայրենիք թշվառ,  անտերը» փոխելու «Քեզ համար, Հայաստան» երգով, քանի որ իրենց կողմից նախորդ դարասկզբի Հայաստանին արած թշվառության թուղթուգիրը ուժը կկորցնի:

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՊԱԿԱՍԻՑ Ա
(«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 
2 ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի, քանի որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը նախընտրական շրջանում պտղակերի դեմ չի սրսկվել, դրա համար էլ երկուսը որդնել են…

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
Քրդի վրա քոլոզ չի գալիս, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության վրա` տղամարդ:

ՔՈ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՈՎ ԵՐԵԽԱ ՉԵՍ ԿԵՐԱԿՐԻ
(ԸՍՏ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ` ԳՅՈՒՂԱՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՈՒՆԻ, ԿԱՐՈՂ Է ԶԲԱՂՎԵԼ)
Ըստ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի` գյուղացին կարա բոչկա գլորի, կարա եւ չգլորի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА