ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ կարծում, որ Ռուսաստանն ապրում է այն պատրանքով, թե թուրքերին կարելի է վստահել»

11.07.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չեմ կարծում, որ Ռուսաստանն ապրում է այն պատրանքով, թե թուրքերին կարելի է վստահել»

Խոշորագույն 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում` գերմանական Համբուրգ քաղաքում կայացավ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս դարակազմիկ իրադարձությանը շունչները պահած սպասում էին ոչ միայն ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, այլեւ ողջ աշխարհում: Ընդ որում` նախատեսված հանդիպումը 35 րոպեի փոխարեն, տեւել է ավելի քան 2 ժամ 15 րոպե: Գերտերությունների առաջնորդները խոսել են կիբերհարձակումների մասին, մասնավորապես անդրադարձել են այն խոսակցություններին, թե Ռուսաստանը ԱՄՆ-ում իր քարոզչամիջոցներով ներազդել է 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա: Ապա քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը` համաձայնելով կիրակի օրվանից սկսած հրադադար կնքել պատերազմող կողմերի միջեւ: Ըստ էության, հանդիպման վերաբերյալ հանրությանը հայտնի հիմնական շեշտադրումները սրանք են, իսկ թե աշխարհաքաղաքական առումով գործնականում ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, այդ թվում` նաեւ մեր երկրի համար, «Իրավունքը» հետաքրքրվեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

Թուրքիայի նախագահի աթոռին կրկին հավակնում է Էրդողանը (Տեսանյութ)

«ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱԶԱՏ ՉԷ»

–Սերգեյ Ալեքսանդրովիչ, Ձեր գնահատմամբ, ի՞նչ կարեւորություն ունեցավ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը, եւ ինչպիսի՞ արդյունքներ եւ հետեւանքներ կարող է ունենալ այն:

– Ըստ էության, ոչ մի հատուկ բան չի կարելի ակնկալել այս հանդիպումից: Հետաքրքիր էր այն, որ հանդիպումը բավական երկար տեւեց, եւ նախագահները քննարկեցին կարեւոր հարցեր: Եվ որքանով հասկանում եմ` Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը «լեզու են գտել» իրար հետ, որով էլ կուղղորդվեն: Այն կարո՞ղ է ինչ-որ դրական արդյունք բերել, մեծ հարց է, որովհետեւ Դ. Թրամփը որոշումների կայացման հարցում որոշակի կախվածություն ունի: Նա ազատ չէ` անձնապես որոշումներ կայացնելու հարցում, ավելին` այս առումով խիստ սահմանափակված են նրա լիազորությունները:

«ՍՊԱՍԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՁ ԹՎՈՒՄ Է` ՉԱՐԺԵ»

–Արդյո՞ք գոնե Սիրիայի հարցում դրական հանգուցալուծում կարելի է սպասել այս հանդիպումից: Ի վերջո, գերտերություններն ընդհանուր հայտարարի կգա՞ն, թե՞ Սիրիան կշարունակի մնալ շահերի բախման կռվախնձոր:

– Սիրիան, ուղղակի, ընդամենը ոչ մեծ մի դրվագն է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների: Հետեւաբար, չեմ կարծում, որ այն կարող դառնալ կռվախնձոր: Ըստ իս, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կռվախնձոր է այն, որ Ռուսաստանը փորձում է գլխավոր դեր խաղալ համաշխարհային քաղաքականության մեջ եւ պնդել իր հետաքրքրությունների շրջանակը, ոչ թե Սիրիայի կամ մեկ այլ խնդիր: Այնպես որ, Սիրիան, այդ հարաբերությունների նյուանսներից մեկն է: Կկարողանա՞ն Սիրիայի հարցում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հասնել ինչ-որ առաջընթացի, դժվար է ասել, որովհետեւ իրականում իրավիճակն այսպիսին է` ամերիկացիներն այդքան էլ չեն ուզում, բայց ստիպված են ընդունել, որ առանց Ռուսաստանի մասնակցության սիրիական հարցը չի կարող լուծվել: Ու այս առումով նրանք չեն կարող անտեսել Ռուսաստանի դերակատարությունը:

– Այդ դեպքում ելքը ո՞րն է:

– Այս իրավիճակում իրենք ոչինչ անել չեն կարող եւ դրա համար էլ ստիպված են գնալ բանակցությունների եւ ձեւ թափել, որ մասնակցում են խնդրի կարգավորմանը: Մոտավորապես` այսպիսին է դրությունը, ուստի` սպասել ամերիկացիներից իրական համագործակցություն, ինձ թվում է` չարժի: Ամերիկացիները կշարունակեն տպավորություն թողնել, որ մտահոգված են խնդրի կարգավորմամբ` հույս ունենալով, որ ինչ-որ պահի հաջողության անիվը կսկսի պտտվել իրենց համար:

Ի՞նչ էր թաքնված Փաշինյան-Պուտին հանդիպման հետեւում

«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՍԵԼ Ո՛Չ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ, Ո՛Չ ԷԼ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

–Անդրադառնանք նաեւ ռուս-թուրքական հարաբերություններին. վերջին շրջանում նկատվում է, որ բավական դրական զարգացում կա Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Եթե նախկինում խոսվում էր հնարավոր ռուս-թուրքական պատերազմի մասին, ապա այսօր քննարկվում է Ռուսաստանի կողմից Թուրքիային զենք վաճառելու հնարավորությունը: Որքանո՞վ է այս ամենը ռեալ:

– Ոչ մի յուրահատուկ բան պետք չէ սպասել այդ հարաբերություններից, որովհետեւ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ համագործակցությունը, մեղմ ասած, միանշանակ չէ: Չեմ կարծում, որ Ռուսաստանն ապրում է այն պատրանքով, թե թուրքերին կարելի է վստահել: Նախ չմոռանանք, որ ռազմավարական առումով Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ երկրորդ` Թուրքիան շարունակում է մնալ գլխավոր խաղացողներից մեկը Մերձավոր Արեւելքում, որն էականորեն տարբերվում է ՌԴ-ի վարած քաղաքականությունից, եւ երրորդ` Թուրքիայի առաջնորդը` Էրդողանն ունի մասշտաբային ազդեցություն ունենալու իր ամբիցիաները: Մյուս կողմից էլ կա տնտեսական հետաքրքրվածություն եւ նախագծեր, որի շուրջ էլ կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները: Այսինքն` այստեղ պետք չէ հյուսել ո՛չ  առասպելներ, ո՛չ էլ ողբերգություն: Ընդամենն այդ հարաբերություններում հիմա կա գիտակցված բալանս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА