ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործողությունները ոչ թե իշխանության, այլ պետության դեմ էին»

28.07.2017 14:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործողությունները ոչ թե իշխանության, այլ պետության դեմ էին»

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ այցելեցին մի շարք քաղաքացիներ եւ ծաղիկներ խոնարհեցնելով` իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ուղիղ մեկ տարի առաջ հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված երեք ոստիկանի հիշատակին նվիրված հուշաքարի առաջ: Ընդ որում` քաղաքացիների շարքում էին նաեւ ոստիկանության ծառայողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-95 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Ի դեպ, նա հենց այդ օրը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ շեշտեց, որ կատարվածն ահաբեկչություն էր, ինչն էլ լայն արձագանք գտավ մամուլում եւ սոցցանցերում: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Դ. Շահնազարյանի հետ:

Դավիթ Անանյանը ռեկորդ է խփում. «Ժամանակ»

«ԴԱ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ԸՆԴ ՈՐՈՒՄ` ՍԱ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ Ե՛Վ ԻՐԱՎԱԿԱՆ, Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Է»

Պարոն Շահնազարյան, շատ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, պարզապես, խուսափում են ՊՊԾ գունդը գրաված խմբին անվանել ահաբեկիչներ: Ըստ Ձեզ, ի՞նչ է մեր իրականության մեջ խեղաթյուրվել, որ մարդիկ դժվարանում են երեւույթներն իրենց անուններով կոչել:

– Ես ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կատարած գործողություններն եմ որակել որպես ահաբեկչություն: Ընդ որում` սա իմ կողմից տրված ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական գնահատական է: Քաղաքական, միջազգային բազմակողմանի ընկալման իմաստով` այդ գործողություններում առկա են ահաբեկչության բոլոր հիմնական տարրերը: Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ապա ՀՀ քրեական օրենսգրքում կա ՊՊԾ գունդը զինված խմբի կողմից գրավելուն եւ դրա շուրջ գործողություններին ամբողջովին համապատասխանող «Ահաբեկչություն» հոդվածը: Մամուլում հայտնված իմ այս գնահատականի վերաբերյալ բերված «հակափաստարկները» կարելի է բաժանել երեք խմբի:

Առաջին խումբն ասում է, թե նույնիսկ իրավապահները եւ դատախազությունը այդպիսի մեղադրանք չեն դրել: Սակայն այս հարցը պետք է ուղղել դատախազությանը, չնայած` ինչ-որ չափով ոչ թե ընդունում, այլ ենթադրում եմ պատճառները, թե ինչու այդ մեղադրանքը չի ներկայացվել:

Երկրորդը խումբը խոսում է դրդապատճառներից, որն ընդհանրապես լուրջ քննարկման առարկա չէ: Ցանկացած ծանր քրեական հանցագործություն ունի ինչ-որ դրդապատճառներ, նույնպես եւ ահաբեկչությունը: Առավել եւս ողջ աշխարհում ահաբեկչություն իրականացնողները փորձում են իրենց գործողությունները պատճառաբանել հանրության համար քիչ, թե շատ ընդունելի ինչ-որ դրդապատճառներով եւ նպատակներով: Բայց այդ դրդապատճառները չեն կարող փոխել հանցագործության իրավական գնահատականը: Ընդամենը կարող են ազդել պատժի վրա` դրական կամ բացասական առումով:

«Այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպանների»

Եվ երրորդ «հակափաստարկներն» այն մասին էին, որ որոշ մարդիկ ասում են, թե անձամբ ճանաչում են գործողություններ կատարողներին: Սա նույնպես լուրջ ընդունել չի կարելի: Ես էլ եմ անձամբ ճանաչում խմբի որոշ անդամների եւ, անկեղծ ասած` անցյալ տարի տեղի ունեցած այդ բոլոր գործողությունների ընթացքում ինձ ամենաշատը զարմացրեց մի հանգամանք, որ կողոպտվեց ՊՊԾ-ում տեղակայված բանկոմատը: Եթե փորձում ես քեզ ներկայացնել «գաղափարական» մարտիկ, ապա ինչպե՞ս կարելի է այդքան իջնել:

«ՍՈՎՈՐԱԲԱՐ ՆՄԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

Ի դեպ, այսօր եւս ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման անդամներն անգամ ամբաստանյալի կարգավիճակում շարունակում են էլի ապստամբության կոչեր անել եւ ասել, թե ունեն դրա սահմանադրական իրավունքը...

– Դատավարությանն առայժմ չեմ ուզում անդրադառնալ, այդ մասին կխոսեմ դատավարության ավարտից հետո: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փորձում են այս ամենը ներկայացնել զինված ապստամբություն, կտրականապես դեմ եմ եղել եւ դեմ եմ զենքի ուժով որեւէ քաղաքական հարց լուծելու դրսեւորմանը: Համենայնդեպս` ինձ պատմությունից հայտնի չէ որեւէ դեպք, երբ զենքի ուժով իշխանության գալուց հետո ստեղծվում է իրավական, ժողովրդավարական պետություն, հակառակը` փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում սկսվում է բռնությունների ծանր, արյունալի եւ երկարատեւ շրջան, օրինակները չափազանց շատ են: Ավելացնեմ նաեւ, որ այդ գործողությունները ուղղված էր ոչ թե իշխանության, այլ պետության դեմ: Զինված խմբի մասնակիցները բազմիցս հայտարարել էին, որ իրենք չեն ընդունում ոչ թե իշխանությունը, այլ այս պետությունը, Արցախի պետականությունն ու ընդհանրապես ինչ-որ նոր տիպի պետություն են ուզում ստեղծել: Մինչդեռ պետք է կարողանալ տարանջատել պետությունն իշխանությունից:

Անազատության մեջ գտնվող «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը վերջերս կոչ էր արել հանրությանը մասնակցել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող ՊՊԾ գունդը գրաված խմբի դատավարությանն ու բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը եւ «գաղութային» ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել իրենց «ռազմագերիներին»: Արդյոք նման հայտարարությունները չեն փաստում, որ քաղաքական որեւէ հիմք այս խմբի գործողություններում չկար եւ հիմա էլ չկա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ հարուցված քրգործը դոփում է տեղում

– Շատ պարզ մի բան նշեմ. ՊՊԾ գունդը գրավելուց հետո անմիջապես հնչեց միայն մի պահանջ` Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, այնուհետեւ պահանջներն անընդհատ ավելացան եւ փոփոխվեցին, եւ հիշեցնեմ արդեն հանձնվելուց առաջ իրենց վերջին ու միակ պահանջն այն էր, որ ՀՀ նախագահը հանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Իհարկե, պարզ է` իրենց պետք էր այդ հանդիպումը, որպեսզի ցույց տան, թե իրենց գործողությունները քաղաքական են: Ի դեպ, չեմ ուզում առայժմ այդ մասին խոսել, բայց սովորաբար նման ահաբեկչություններն առանց դրսի ուժերի ուղղորդման, չեն լինում...

«ԵԹԵ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՎԱՅՐ ԴՐԱԾ ԼԻՆԵԻՆ ԶԵՆՔԸ, ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՈՍՏԻԿԱՆ ՉԷՐ ՍՊԱՆՎԻ»

Կրկին անդրադառնալով մեկ տարի առաջ տեղի ունեցած հուլիսյան գործողություններին` ինչպե՞ս կգնահատեք իրավապահների քայլերը:

– Դատելով արդյունքից` խիստ դրական, որովհետեւ, այնուամենայնիվ, հաջողվեց համոզել զինված խմբին, որպեսզի նրանք վայր դնեն զենքը: Կարծում եմ` այդ ամենը շատ ավելի շուտ կլիներ, եթե քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունն առաջին օրվանից դա պահանջեր: Եվ եթե ավելի շուտ վայր դրած լինեին զենքը, առնվազն մեկ ոստիկան չէր սպանվի: Ասեմ նաեւ, որ անցյալ տարվա հուլիսի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության համար ուղղակի օրվա հրամայականն է ստեղծել արդիական հակաահաբեկչական կենտրոն: Ի տարբերություն մեր բոլոր հարեւանների եւ նրանց հարեւանների` միջազգային ահաբեկչություն, փառք Աստծո, Հայաստանում դեռեւս չի եղել, բայց նման կենտրոնի անհրաժեշտությունը կա, եւ կրկնում եմ` օրվա հրամայականն է:

Դուք ընդգծում եք հակաահաբեկչական կենտրոն ունենալու անհրաժեշտության մասին, բայց մեր հասարակության մոտ մինչեւ հիմա մարտիմեկյան հուշեր է արթնանում, երբ ռազմական հագուստով մարդ են տեսնում հրապարակում...

– Մարտի մեկի գնահատականները ես ժամանակին տվել եմ եւ մինչեւ հիմա իմ այդ գնահատականները չեն փոխվել: Ուժ կիրառելու մենաշնորհը միշտ պետությանն է, իսկ եթե որեւէ ոչ պետական կառույց փորձի ինքն իրեն նման իրավունք ընձեռել, դա արդեն լուրջ սպառնալիք է պետականությանը: Այլ խնդիր է, թե ինչքանով է իրավաչափ օգտագործում իշխանությունն իր այդ իրավունքը, սակայն ոչ մի դեպքում չի կարող արդարացի լինել նման գործողությունները ոչ պետական կառույցների կողմից:

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՆՄԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ ԼԻԵԼՈՒ»

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն կոչերը կամ բաց նամակները, որոնք երբեմն-երբեմն հայտնվում են ՊՊԾ գունդը գրված խմբի տարբեր անդամներից` տեսնո՞ւմ եք նմանատիպ գործողությունների կրկնության հավանականություն:

– Հենց անցյալ տարվա հուլիսին էլ, եթե ինչ-որ քանակի ցուցարարներ հավաքվեցին, ապա կարծում եմ` ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք էին: Նկատի ունեմ ոչ միայն Սարի թաղի գործողությունները, այլ նաեւ դրան նախորդած քայլերը: Սակայն առավել ցավալի է, որ քաղաքացիական հասարակության իմ կողմից շատ հարգված որոշ ներկայացուցիչներ պաշտպանեցին եւ պաշտպանում են այդ գործողությունները, այստեղ կարծում եմ` բավական լուրջ խնդիր կա: Զենքով քաղաքական հարցեր լուծելու փորձն արդարացնելը ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական գործունեության տիրույթում չի կարող տեղավորվել։ Նույն տրամաբանությամբ ՊՊԾ գրավումն արդարացնողները կարող են արդարացնել նաեւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողներին։

Ինչպես տեսնում եք, այն կուսակցությունները, որոնք պաշտպանեցին նրանց, մարգինալացան եւ չնչին ձայներ ստացան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որն էլ, ըստ էության, մեր հասարակության գնահատական էր: Այս կուսակցություններն էին, որոնք երկար ժամանակ չէին կարողանում եւ այդպես էլ չկարողացան իշխանափոխության պահանջից բացի որեւէ քաղաքական օրակարգ ձեւավորել: Իսկ քաղաքացիական հասարակությունը քաղաքական համակարգի մասն է, ընդ որում` կարեւոր մասը: Միտում եմ տեսնում, որ որոշ անձանց մոտ իշխանության նկատմամբ ատելության վերածված դժգոհությունը բերում է պետության նկատմամբ բացասական դրսեւորումների: Իսկ որտեղ կուսակցական, խմբային, անձնական կամ ինչ-որ այլ շահեր սկում են գերակայել պետականության նկատմամբ` այդտեղ արդեն հայրենասիրությունն ավարտվում է: Փորձ է արվում խառնել այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են «ծանր հանցագործությունը», «ահաբեկչությունը» եւ «հայրենասիրությունը», մինչդեռ այստեղ տարանջատումը շատ հստակ պետք է լինի, եւ այս առումով քաղաքացիական հասարակությունը մեծ անելիք ունի: Իսկ «զինված ապստամբություն» եզրույթը ներքաղաքական գործիքաշարի համատեքստում, որպես իրավունք ձեւակերպելու փորձեր անողներին, թերեւս, կարիք կա տեղեկացնելու, որ այդ եզրույթը որեւէ միջազգային փաստաթղթում, կամ որեւէ երկրի օրենսդրությունում գոյություն չունի։ Ավելին` բազմաթիվ երկրների փորձից ելնելով հիմնավորված է, որ նմանատիպ փորձերի հաջողությունը չարիք է դառնում պետության եւ ժողովրդի գլխին, իսկ ձախողման դեպքում` հենց այն իրականացնողների։

Գագաթնաժողով` քաղաքական զրո արդյունքով

Ամեն դեպքում, մեր հասարակությունը ինչքան էլ վատ վերաբերի իշխանությանը չի՛ ընդունել եւ չի՛ ընդունի այդպիսի գործողություններ, եւ նման բոլոր փորձերը արդյունավետ չեն լիելու: Ի վերջո, քաղաքացիական հասարակությունը պետք է պետությունն ու պետականությունը պաշտպանի ոչ միայն իշխանություններից, այլեւ նման տիպի դրսեւորումներից ու երեւույթներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА