o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ ԶՈւ-երը այսօր կրակ չեն արձակել որեւէ ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ». Ա. Հովհաննիսյան

08.08.2017 02:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «ՀՀ ԶՈւ-երը այսօր կրակ չեն արձակել որեւէ ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ». Ա. Հովհաննիսյան

Ամառային հարաբերական անդորրից պարապուրդի մատնված ադրբեջանական ԶԼՄ-ները որոշել են իրենց հերթական տուրքը մատուցել այդ երկրի պետական ապարատին, որը նրանց համար բնակարաններ է գնում ու վճարում՝ հայատյացությունը երկրում պրոպագանդելու համար: Բայց այս գաղափարով այնքան են վերջիններս ոգեւորել, որ կամա, թե ակա ստանձնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության դերակատարությունը եւ վերջիններիս համահունչ ձեռագրով, առաջ ընկնելով հայտարարել, թե Հայաստանը կրակ է բացել, որի հետեւանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել

Թե որքան ընթերցում կբերի ադրբեջանական սուտը կամ արդյոք վերջիններիս ծառայությունը ճիշտ կընկալվի ծովերում հանգստացող ադրբեջանցի գեներալների կողմից, դժվար է ասել եւ, ըստ էության, էական էլ չէ: Սակայն, հայաստանյան կողմը առանց երկար-բարակ ձգձգելու միանգամից արձագանքել է ու լույս սփռել այս պատմության վրա: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մասնավորապես շեշտել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ապատեղեկատվություն են տարածում։ ՀՀ ԶՈւ-երը այսօր կրակ չեն արձակել որեւէ ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ։ Իրավիճակը հանգիստ է»։

Մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ հայկական ԶԼՄ-ներն ամառային նյութերի պակաս չունեն ու նման պատմությունների փորձառություն ունենալով՝ գոնե այս անգամ ադրբեջանական խայծը կուլ չեն տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА