ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակն է քննարկումներից անցնելու լուծումների». Հրաչ Քալսահակյան

22.09.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Ժամանակն է քննարկումներից անցնելու լուծումների». Հրաչ Քալսահակյան

Կայացավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Ի տարբերություն նախորդների` 6-րդ համաժողովն առանձնացավ թեմատիկ քննարկումներով, որոնք բաժանված էին չորս գլխավոր ուղղությունների: Դրանք վերաբերում էին Հայաստանի զարգացման եւ հայապահպանության հիմնախնդիրներին, ժամանակակից մարտահրավերների պայմաններում` ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին եւ արտաքին քաղաքականության օրակարգին: Թե որքանով արդարացվեցին ակնկալիքները համաժողովից, «Իրավունքը» հետաքրքրվեց Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած պատվիրակության ներկայացուցիչ` Միջին Արեւելքի «Ազատ հայ» հայկական հանրահայտ պորտալի հիմնադիր եւ խմբագիր, Շարժայի «Օհաննիսյան» վարժարանի տնօրեն ՀՐԱՉ ՔԱԼՍԱՀԱԿՅԱՆԻՑ: Նա նախեւառաջ նշեց, որ ցանկություն ուներ, որպեսզի այս համաժողովը տարբերվեր նախորդներից:

ԶՈՒ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվել է աշխատանքից

– Հուսով ենք` վերջին անգամ է, որ միայն քննարկում է կազմակերպվում, ժամանակն է` քննարկումներից անցնելու լուծումների: Այսօր տեղեկատվություն շատ կա, եւ զրուցավարների ու զրույցի մասնակցողների բերած տեղեկությունները, որոնք մշտապես հնչում են, այլեւս հետաքրքրական չեն: Ի վերջո, այդ տեղեկությունները համացանցում էլ կարելի է տեղադրել, հետեւաբար ավելի կարեւոր է այն, թե այդ տեղեկություններն ինչպես պետք է օգտագործենք, ինչպես պետք է կարողանանք դրանից դասեր քաղել եւ անցնել հաջորդ հանգրվանին: Իսկ հաջորդ հանգրվանը արդեն իսկ եղել էր վերջին երեք համաժողովների արդյունքում: Այնպես որ, այսօր քննարկվող նյութը իր տեսակի մեջ պետք է նորը լինի: 

– Պարոն Քալսահակյան, մասնավորապես` ի՞նչ գործուն քայլեր էիք ակնկալում այս համաժողովից:

– Քննարկվող թեմաները շատ էին, եւ ուղղությունները տարբեր եւ, որպես Սփյուռքից եկած ներկայացուցիչ, այս առումով պետք է խոսեմ Սփյուռքի դերի մասին: Մենք պատրաստված չենք գալիս այս ժողովներին, որովհետեւ նախ վստահ չենք, թե այն կկայանա, թե` ոչ, քանի որ միշտ էլ հարցական է եղել: Վերջին անգամ երեք տարի առաջ էր նման համաժողով եղել եւ կարող էր երբեք էլ այլեւս չլինել կամ լինել ուրիշ կերպ: Այսինքն` այս հարցում շարունակականություն չկա, իսկ համաժողովի մասին տեղեկանում ենք միայն այն ժամանակ, երբ հայտարարվում է, խոսքն ընդամենը մի քանի ամիս առաջվա մասին է: Ընդ որում` այդ ժամանակ էլ դարձյալ կասկած կա` իսկապես կկարողանա՞ն այդքան մարդ հավաքել: Բացի այդ, չեմ տեսնում գործի բաժանում: Մենք այսօր եկել էինք այստեղ ու չգիտեինք` ի՞նչ պիտի անենք: Պարզապես, պետք է ներկա՞ լինեինք: Տոնական օրերին էր համաժողովը տեղի ունենում, այսինքն` ստացվում է, որ մեզ, որպես զբոսաշրջի՞կ են այստեղ ուզում տեսնել, թե՞ որպես կարծիք արտահայտող: Թեպետ կարծիք արտահայտելու տեղ էլ չկար, ընդամենը մեկ կամ երկու րոպե ունեիր, եթե ուզում էիր ինչ-որ բան ասել: Այն մարդիկ, ովքեր բեմի վրա էին, հայտնի էին, եւ նրանց ասածները կարելի էր եւ համացանցում կարդալ: Եթե մեզ ասելու բան ունեին, թող համացանցում տեղադրեն, կկարդայինք, հետո կգայինք, որպեսզի կարողանայինք քննարկել: Իսկ այսպես մենք միայն գիտեինք համաժողովի վերնագիրը, եւ սա չի նշանակում նախապատրաստվել: Մինչդեռ ես ուզում եմ համաժողովի թեմաներին տիրապետել մանրամասնությամբ, որպեսզի պատահական բաներ չասեմ, եւ այս ամբողջ աշխատանքը սովորական այցի չվերածվեր:

– Այդուհանդերձ, համաժողովը կրում էր «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը, չե՞ք կարծում, որ այս առումով, իսկապես, ասելիք կար:

ՀՀ ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

– Այս բոլորն անձամբ ինձ չէր ուղղված, որովհետեւ նրանք, ովքեր մասնակցում էին համաժողովին, արդեն ազգային գիտակցություն ունեն: Իսկ լոզունգները, ճառերը, կանչերը, կոչերը, երազանքի փայփայանքները, այս ամենը վաղուց անցել ենք: Ի վերջո, համաժողովին ներկաները սովորական մարդիկ չէին: Մենք միշտ ենք ապրել այս գաղափարներով: Ուստի` ուզում ենք արդյունք տեսնել: Ինձ ճիշտ հասկացեք, նախապատրասվել ասելով` նկատի չունեմ լավ ճաշկերույթ կազմակերպելը կամ կարեւոր անձերին մի տեղ հավաքելը, այլ այնպիսի նախապատրաստական աշխատանք, ինչպես կատարվում է այլ երկրներում կազմակերպվող իսկական համաժողովների ժամանակ: Նախապես պետք է ուղարկել նյութերը, որպեսզի մարդիկ կարդան եւ հասկանան, թե ինչու են գալիս...

– Ամեն դեպքում, Ձեր գնահատմամբ` այսօր ի՞նչ կարող է Հայաստանը Սփյուռքին տալ, եւ ի՞նչ` Սփյուռքը Հայաստանին:

– Եթե ամեն մեկն իր տեղում նորմալ աշխատի, տալու մասին չեն մտածի, ոչ էլ` առնելու: Եթե մեկը բան պիտի տա, ապա դիմացինն էլ պիտի առնի: Աշխարհում ամեն ինչ այսօր առեւտրի վրա է հիմնված: Անգամ եթե խոսքը բարեգործական կազմակերպությունների մասին է, այն տալիս է մի բան, բայց փոխարենը ճանաչում է ակնկալում: Հետեւաբար, բոլորս էլ առնելիք-տալիք ունենք, եւ նա, ով կարծում է, թե ինքը տալու կամ առնելու ոչինչ չունի (խոսքը միայն նյութականի մասին չէ), եւ ինքն ամեն ինչ գիտի, կարող է տանը նստել եւ ասել` ինձ սա պետք չէ: Պետք է տեղյակ լինես, թե դիմացինն ինչ է արել, որպեսզի դու էլ իմանաս քո անելիքը: Դրա համար իսկական տեղեկատվություն է պետք, չեմ ուզում հարյուրավոր էջեր կարդալ այս կամ այն ելույթներից, որպեսզի բան հասկանամ, տպավորություն է, որ ըստ էության չենք խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА