ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երազում անգամ չեմ կարող պատկերացնել, որ ՀԱՊԿ անդամներից որեւէ մեկը կարող է ստանձնած պարտականությունները չկատարել»

29.09.2017 23:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երազում անգամ չեմ կարող պատկերացնել, որ ՀԱՊԿ անդամներից որեւէ մեկը կարող է ստանձնած պարտականությունները չկատարել»

Ռուսաստանի, Հայաստանի ու Ղազախստանի տարածքում «Մարտական եղբայրություն-2017» խորագրի ներքո` հոկտեմբերի 3-20-ը տեղի կունենան ՀԱՊԿ երկրների Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017», «Փոխներգործություն-2017» արագ արձագանքման հավաքական ուժերի ու «Անխախտ եղբայրություն-2017» ՀԱՊԿ Խաղաղապահ ուժերի համատեղ վարժանքները: Այս մասին տեղեկացրեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ ԱՆԱՏՈԼԻ ՍԻԴՈՐՈՎԸ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Առիթից օգտվելով`  ռուս գեներալից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ՀԱՊԿ-ը վերաբերվում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին, եւ արդյոք տարածաշրջանում նոր երկրի գոյությունը սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Սակայն ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյան տվեց խուսափողական պատասխան:

Ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում սպանվել է ազգությամբ թալիշ ժամկետային զինծառայող

«ՎԱՂ Է ԱՍԵԼ, ԹԵ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ»

– Դեռեւս վաղ է քննարկել եւ ասել, որ տարածաշրջանում նոր պետություն է ստեղծվել: Խնդրում եմ` ինձ մի ներքաշեք քաղաքական հարցերի մեջ: Եթե ես խոսեմ Իրաքի Քրդստանի մասին, դուք կհարցնեք նաեւ Մերձավոր Արեւելքից, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններից: Սակայն կոռեկտ չի լինի, եթե խոսեմ այս հարցերի մասին: Ես ուսադիրներով մարդ եմ, այնպես որ, ինչ առաջադրանք էլ կդնեն մեր առաջ, մենք պարտավոր ենք այն կատարել:

Պարոն գեներալ, մինչ երկար ժամանակ խոսվում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետեւանքների մասին, ՌԴ-ն հիմա էլ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր վաճառելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` երկրների ղեկավարող դեմքերը բավական են, եւ նրանք կկարողանան միմյանց հետ տարբերակել` այդ գործարքի դրական եւ բացասական կողմերը: Եթե որոշել են ինչ-որ մեկին վաճառել կամ ապահովել այս կամ այն զինատեսակներով, ուրեմն` բավական հեռուն գնացող նպատակներ ունեն:

«ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՆԿՐԵՏ ԹԻՐԱԽ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Ի դեպ, «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների մի հատվածն անցնելու է Հայաստանի տարածքում: Չե՞ք կարծում, որ այն կարող է հղի լինել վտանգներով` հաշվի առնելով Արցախյան հիմնախնդիրը:

– Ըստ իս, այս բոլոր գործողությունները միմիայն միտված են նրան, որ խաղաղություն լինի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, եւ լուծվի նաեւ Արցախի հիմնախնդիրը: Չեմ ուզում իմ կարծիքը հայտնել այդ գործընթացի մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց վերջերս են միմյանց հետ հանդիպել, եւ առաջիկայում էլ կհանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: Այնպես որ, Արցախյան խնդիրը թող նրանք երկուսով իրար մեջ լուծեն: Իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, իսկապես, այդքան էլ հասարակ իրավիճակ չէ Կովկասում, բայց մենք չենք կարող դրա համար հետաձգել մեր զորավարժությունները, եւ դրանք կարեւոր են հայկական զինված ուժերի փորձն ավելացնելու համար: Սակայն, միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մենք զորավարժությունների ընթացքում կոնկրետ թիրախ չենք ունենալու, նման վարժանքների ժամանակ պակաս կարեւոր չէ փայտյա թիրախները խոցելը:

«Հայաստանը ստացել է շատ վտանգավոր ահազանգ». Սերգեյ Շաքարյանց (Տեսանյութ)

«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼ»

Առհասարակ, կա՞ այսօր վստահություն, որ վտանգի ժամանակ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պատրաստ են ձեռք մեկնել ՀԱՊԿ անդամ երկրին եւ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

– Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղզստանը ստորագրել են համապատասխան պայմանագիր, ընդունվել է ՀԱՊԿ կանոնակարգ, որը ենթադրում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում, մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր են իրենց պարտականությունները ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են: Այսօրվա դրությամբ` անգամ ամենավատ երազում անգամ չեմ կարող մտածել, որ ՀԱՊԿ անդամներից որեւէ մեկը կարող է ստանձնած պարտականությունները չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն, ու սա միանշանակ է, եւ որեւէ կասկած չի կարող լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА