o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅԱՆ» ԱՆԱՏՈՄԻԱՆ ԵՎ ՖԻԶԻՈԼՈԳԻԱՆ

04.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅԱՆ» ԱՆԱՏՈՄԻԱՆ ԵՎ ՖԻԶԻՈԼՈԳԻԱՆ

Իջեք, հասել ենք: Խորհրդարանի ամբիոնից հնչում են ելույթներ կապիկների թեմայով, եւ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մարդն ու կապիկը իրարից տարբերվում են ընդամենը 2 տոկոսով: Առիթն էլ` տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող նախագծերից մեկն էր, որի առնչությամբ էլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակայի մակարդակի»: 

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան


ԱԲՍՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Բնականաբար, Փաշինյանի կապկային քաղաքագիտությանը առարկեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը. «Քանի որ ինքս չեմ տիրապետում կենդանական եւ կապիկական աշխարհի նյուանսներին, ես, երեւի թե, օրենքից խոսեմ, որովհետեւ շիմպանզեների եւ օրանգուտանների մասին լավ կլինի, որ բուն մասնագետները խոսեն»: 
Բայց կապիկների թեման «Ելք» խմբակցության ղեկավարը դատարկ տեղը չէ, որ ներկայացնում է: ԱԺ օրակարգ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման ներմուծելիս (այդ հարցում «Ելքը» օգտվեց նոր Սահմանադրության հնարավորություններից, որը թույլ է տալիս խմբակցությանը առանց քվեարկության ԱԺ օրակարգ հարց մտցնել), պարոն Փաշինյանը չթաքցրեց էլ, որ խմբակցությունը պատրաստ չէ փաստարկների լեզվով խոսել. «Շատերը մեզ ասում են, եթե ձեր հայտարարության բովանդակության մեջ համոզված եք, ինչու եք ԱԺ եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս:  Դա շատ պարզ պատճառ ունի, հիմա առավել եւս, քանի որ «Ելք» դաշինքը` որպես բազմակարծությունը եւ քննարկման ոգին գնահատող ուժ, հակափաստարկների ակտիվ փնտրտուքների մեջ է»: 


Իսկ այն, ինչ «Ելքի» ներկայացուցիչները ներկայացնում էին որպես փաստարկ, առավելապես աբսուրդի տիրույթից էր: Ո՛չ թիվ, ո՛չ այլընտրանք, ո՛չ հարցի պատասխան` ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում մտնում ենք որեւէ միություն եւ կոնկրետ որը, թե՞ ոչ` «ելքիստների» ասածի էությունն այն էր, թե դուրս գանք, հետո մտածենք այդ հարցի շուրջ: Անգամ խմբակցության անդամ Լենա Նազարյանը, վերակենդանացրեց Արշակ Սադոյանի «պոլի փետերի» ժամանակվա ՀՀՇ-ի այն թեզը, իբր Թուրքիայից Հայաստանին ընդհանրապես որեւէ վտանգ չի սպառնում: Մինչդեռ այդ հարցին վերջակետ էին դրել տասնամյակներ առաջ մեր մեծագույն մտածողները` Շահան Նաթալին եւ Գարեգին Նժդեհը` արդարացիորեն մատնացույց անելով կենսաբանական թշնամի լինելու եւ շահերի բացարձակ անհամատեղելիության հանգամանքը: Խոշոր հաշվով, Թուրքիայի նկատմամբ այդ վերաբերմունքը ինչո՞վ է տարբերվում այն արգահատելի երեւույթից, որը Նժդեհը դեռ 1920-ականներին բնութագրել էր «թրքոբոլշեւիզմ» տերմինով: 
«Ելքիստների» ներկայացրած բացարձակ սնանկ եւ աբսուրդ «փաստարկները» թվարկելու կարիք չկա, քանզի հիմարությունների քանակից որակ չի փոխվում, համ էլ այդ թվարկումը կլիներ սադիզմ ընթերցողի նկատմամբ: Առավել եւս, ինչպես ցույց կտանք ավելի ուշ, հենց այդ աբսուրդներով հանրության ուղեղը ծանրաբեռնելն է «Ելք» դաշինքի նպատակներից մեկը: 


Առավել ճիշտ է պարզել դրա նպատակը: Իսկ նպատակը կոնֆլիկտային, էմոցիոնալ մթնոլորտում ամիսներով դա նույն խորհրդարանում ծամծմելն է: Դա քաղաքական ծաղրածուի կերպարով ներկայանալու համար չէ, այլ ամիսների ընթացքում հանրության ականջը աբսուրդային թեզերին սովորեցնելը: 
Ինչքան ավելի պրիմիտիվացվի, «կապիկացվի» հանրության մտածողությունը, ինչքան ավելի շատ սովորեցնեն ոչ թե մտածել սեփական ուղեղով, այլ առաջնորդվել պատրաստի շաբլոններով, այնքան հեշտ է մանիպուլացնել հանրությանը եւ դրդել ամբոխային լուծումների, որոնց միջոցով հնարավոր կլինի իշխանության բերել այս կամ այն  գերտերության կամակատարներին եւ վերջ տալ այն հավասարակշիռ, չափած-ձեւած արտաքին քաղաքական կուրսին, որը վարում է Սերժ Սարգսյանի վարչակարգը: 


Միաժամանակ զգացմունքային ֆոնով աբսուրդային շաբլոնների մասսայականացումը լուծում է եւ հայ հանրության պառակտման խնդիրը, այն իրար ատող ճամբարների բաժանելը, ուր անգամ չեզոքությունն ու ողջամտությունը որակվելու է որպես հակառակ` թշնամական ճամբարին պատկանելու ստույգ ապացույց: Իսկ պառակտումը միշտ եղել է արտաքին ուժերի գործը հեշտացնող միջոց, եւ այժմ` հիբրիդային պատերազմների դարաշրջանում, նաեւ շատ է կարեւորվում որպես իրական օտար ռազմուժի գործն ամբողջովին դյուրացնող բան: 
«Ելքիստները» իրենց «փաստարկների փնտրտուքում», որը հիշատակում է Նիկոլ Փաշինյանը, իրականում փաստարկ չեն էլ փնտրելու, դա իրենց գործառույթի մեջ չի մտնում: Իրենց հասանելիքն է ձեւավորել մթնոլորտ, երբ ԱԺ մեծամասնությունը, բանավիճելով իրենց ապուշ ձեւացնողների հետ, ինքը ակամա իջնի այդ մակարդակին: Ուստի, այդպիսի դեստրուկտիվ ձեւաչափից խուսափելու միջոցը, թերեւս, քաղաքական «մեյմունությամբ» զբաղվողներին հումորի, ծիծաղի, արհամարհական ծաղրի առարկա դարձնելն է: 

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան


ԿՁԵՎԱՎՈՐՎԻ՞ ԿԻՐԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ


Կարելի է ասել, որ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից մեկը արդեն կիրառում է մեր հիշատակած «գործիքակազմը»: Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ  ասաց, որ ապրիլյան պատերազմի կորուստները կապել ԵԱՏՄ անդամակցության հետ, նույնքան ուժեղ փաստարկ է, որքան «Ելք»-ի` ԱԺ-ում հայտնվելը ԵԱՏՄ-ի հետ. «Որեւէ կապ չունեցող գործընթացներ են, հասկանում եմ, որ գուցե հռետորաբանության մեջ ժամանակային առումով այս համադրումը փաստարկ է, բայց ես էլ, եթե ուզենամ, կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան»:


Պարոն Աշոտյանը նաեւ ուշագրավ մեկ այլ բան հայտարարեց: Կատակային առոգանությամբ նա հարցադրեց` իսկ տնտեսական անհաջողությունների համար ինչո՞ւ «Ելքը» պատասխան չի պահանջում կառավարությունից, այդ թվում` եւ հրաժարականի տեսքով, այլ ամբողջ մեղքը բարդում է ԵԱՏՄ-ի վրա: «Ելքի» ներկայացուցիչները շտապեցին հավաստիացնել, որ կառավարության հրաժարական պահանջել չեն ուզում, եւ ընդհանրապես կոչ արեցին իրենց չդիտարկել որպես իշխանության հակառակորդ: Բայց, անշուշտ, ցանկացած կատակ ընդամենը մասամբ է կատակ, այնպես որ, ՀՀԿ փոխնախագահը բավականին թափանցիկ մեսիջ ուղարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին...


Ի դեպ, քաղաքական կապիկություն բեմադրողներին բավականին լավ տեղը դրեց ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը: ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտների եւ վնասների մասին նա հորդորեց հարցնել արտահանողների տեսակետը եւ նշեց, որ իր իմացած արտահանողները ոչ թե դժգոհ են, այլ` ընդհակառակը: Նա նաեւ հիշեցրեց, թե ինչպես 2013-ին ոմանք իրենց պատռում էին` իբր Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հետեւանքը լինելու է Արցախը ՀՀ-ից մաքսային սահմանով բաժանելը, եւ նշեց, որ կիրթ, նորմալ քաղաքական մշակույթը պահանջում է այդ հայտարարությունն անողներից այժմ, երբ փաստ է, որ մաքսային սահման չծլեց, ներողություն խնդրել` իրենց հնչեցրած տգեղագույն որակումների եւ մեղադրանքների համար: 
Որպես կիրթ քաղաքական միջավայրի անցնելուն խոչընդոտող հանգամանք` նա նշեց պառակտիչ ճամբարավորումը. «ՀՀ անկախության 25 տարիների  ընթացում այդպես էլ հետին պլան չմղվեց Ռուսաստան, թե Արեւմուտք անպտուղ եւ անիմաստ բանավեճը, որն ընթանում է վատ, երբեմն էլ շատ վատ, գռեհիկ փաստարկներով»: Նրա կարծիքով` ժամանակն է հրաժարվել ջրբաժանային քաղաքական ընկալումներից. «Մինչեւ որ մենք չհասկանանք, որ կյանքը ապացուցեց` այն փոքր պետությունները, որոնք իրենց շահերը փորձեցին գտնել գերտերությունների հակասությունների տիրույթում,  ոտքի տակ ընկան եւ տուժեցին, իսկ այն պետությունները, որոնք իրենց շահերը փորձեցին գտնել գերտերությունների շահերի համատեքստում, շահեցին», եւ, ի վերջո. «Եթե ուզում ենք նոր քաղաքական մշակույթ, պետք է սովորենք վատին վատ ասել, լավին էլ` լավ, առանց բարդույթավորվելու, մեր քաղաքացիներն ադեկվատ են եւ կգնահատեն այդ ամենը»: 


Մեր քաղաքացիներն իրոք ադեկվատ են, եւ դրա ապացույցն այն է, որ Հայաստանի միջավայրում ուղեղալվացման տեխնոլոգիաները, գեբելսյան ոճի քարոզչությունը գրեթե զրոյական արդյունավետություն ունի: Եվ հենց դա է, թերեւս, խրտնեցնում արտաքին մանիպուլյատորներին, որ «խաղաղ հեղափոխությունների» տեխնոլոգիաներից հրաժարվել են եւ քանիցս ասպարեզ են նետել ապօրինի զինված խմբերին: Ու ակնկալելի է, որ 2018-ի սահմանադրական անցմանն ընդառաջ, երբ արդեն անշրջելիորեն կտրուկ բարձրանալու է պետության կառույցի կայունությունը եւ հավասարակշռությունը, որեւէ բան փոխելու ճիգերով կրկին կհայտնվեն նոր «ծռեր» եւ «ծռաշեղվածներ»:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА