ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկնքի ու երկրի միջեւ» եւ «Հայաստանն իմ աչքերով» ցուցահանդեսները կբացվեն Ժամանակակից արվեստի թանգարանում

08.06.2016 18:06 ՄՇԱԿՈՒՅԹ
«Երկնքի ու երկրի միջեւ» եւ «Հայաստանն իմ աչքերով» ցուցահանդեսները կբացվեն Ժամանակակից արվեստի թանգարանում

Հունիսի 9-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի գերմանաբնակ խեցեգործ, նկարիչ ՆՈՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «Երկնքնի ու երկրի միջեւ» հեղինակային ցուցահանդեսը, որին զուգահեռ տեղի կունենա նաեւ «Հայաստանն իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը, որի հեղինակները տարբեր ազգի ներկայացուցիչներ են: Վերջին ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում եւ ունեցել մեծ հաջողություններ:

Այսօր լրանում է աշխարհահռչակ հայ մեծ կոմպոզիտոր, երաժշտական արվեստի նվիրյալ, լեգենդ Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցը

Երկու տարի առաջ Նոնա Գաբիելյանի ուսանողներն իրենց ուսուցչից լսելով Հայաստանի մասին, ցանկություն են հայտնել  այցելել Հայաստան եւ իրենց աչքով տեսնել այն, նրանց ցանկություններին ընդառաջ է գնացել նկարչուհին եւ ուսանողների հետ միասին այցելել է Հայաստան: Ուսանողները տարբեր տարիքի եւ մասնագիտության մարդիկ են, որոնք գալով Հայաստան, տեսախցիկով ֆիքսել են այն վայրերը, որոնք ավելի շատ են հավանել.«Վեց օր շարունակ իմ ուսանողներն այցելել են տարբեր վայրեր: Նրանք շատ սիրեցին Հայաստանը եւ տեսախցիկով ֆիքսեցին շատ հետաքրքիր վայրեր եւ որոշեցին Հայաստանը ցույց տալ իրենց աչքերով»,-նշեց Նոնա Գաբրիելյանը:

Ցուցահանդեսից բացի, եվրոպացի ուսանողները կներկայացնեն նաեւ ֆիլմ  եւ կպատմեն այն ամենի մասին, ինչ տեսել են Հայաստանում:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ուրախությամբ է փաստում, որ Ն. Գաբրիելյանը 20 տարուց ավելի ապրելով Գերմանիայում,  չի մոռացել Հայաստանի մասին.«Շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսը համընկավ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ: Մշակութային նման միջոցառմամբ, կարծես թե պատասխանում ենք նրանց քայլին»,-նշեց Ն. Ավետիսյանը:

Գերմանացի արվեստագետ ՌԵՆԱՏԱ ԲԱՅԵԼՆ արդեն երրորդ անգամ է Հայաստանում, հասցրել է ծանոթանալ որոշ տեսարժան վայրերի եւ եկել այն համոզման, որ Հայաստանի մշակույթն անաղարտ է մնացել.«Հասցրել եմ սիրել ոչ միայն Հայաստանի մշակույթն, այլեւ մարդկանց, բոլորը շատ բարեհամբյուր են: Այստեղ ինձ շատ լավ եւ ազատ եմ զգում, քանի որ  երեկոյան միայնակ կարող եմ զբոսնել եւ որեւէ բանից չվախենալ»,-ասաց արվեստագետը եւ հավելեց, որ սիրահարված է հայերի  խորհրդանիշ Արարատ սարին.«Առաջին այցիս ընթացքում շատ չարչարվեցի, որպեսզի տեսնեմ սարը, բայց մառախուղի պատաճառով չկարողացա: Երկրորդ անգամ այն ինձ համար ամբողջովին բաց էր,  շատ գեղեցիկ է: Այստեղ յուրահատուկ գեղեցկություն ունեն նաեւ եկեղեցիները»,-եզրափակեց գերմանացի արվեստագետը:

Ի դեպ, ցուցահանդեսի ընթացում կներկայացվի մոտավորապես 80 աշխատանք, այն բաց կլինի մինչեւ հունիսի 22-ը

Նշենք, որ առաջին անգամ  Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքները ցուցադրվել են 2008 թվականին, Հայաստանի Ազգային պատկերասրահում:

20-ՐԴ դարի 70-80-ական թվականներին Նոնա Գաբիելյան եւ Վան Սողոմոնյան ամուսնական զույգը դարձել է նորարար հայկական խեցեգործության մեջ, նրանք արվեստի այդ ոլորտում ցուցաբերել են սկզբունքորեն նոր, ընդունված կանոններից դուրս մոտեցումներ:

«Հայաստանում, բառի բուն իմաստով, թքած ունեն իմ գործունեության վրա». Ռիմա Պիպոյան

:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА