ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտ Ֆեստը» ճանաչվեց տարվա լավագույն փառատոն (տեսանյութ)

13.06.2016 04:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արտ Ֆեստը» ճանաչվեց տարվա լավագույն փառատոն (տեսանյութ)

Կայացավ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, եւ հայտնի դարձան արվեստի տարբեր ճյուղերում աչքի ընկած լավագույնների անունները: Իսկ փառատոնի կազմակերպիչների համար անակնկալ ուներ «Իրավունքը»: Թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ բեմ բարձրանալով` նախ շնորհավորեց օրեր շարունակ երեւանյան մշակութային տոն պարգեւելու համար, ապա նշեց. ««Իրավունքն» ամեն տարի ուշիուշով հետեւելով մշակույթային իրադարձություններին` ընտրում է տարվա լավագույններին եւ վատագույններին: Եվ այս առթիվ թերթի կողմից պատվոգիր է տրվում «Արտ Ֆեստ» փառատոնին` Հայաստանի Հանրապետությունում տարվա լավագույն փառատոն ճանաչվելու կապակցությամբ` մշակույթի բազմաթիվ ճյուղեր մեկտեղելու եւ երիտասարդ արվեստագետներին հանրությանը ներկայացնելու համար»: Ընդունելով պատվոգիրը` հնչեց արտֆեստյան շնորհակալություններ եւ, իհարկե, ի դեմս «Իրավունքի», որը մշտապես եղել է փառատոնի կողքին, կարեւորվեց ԶԼՄ-ների դերը փառատոների հանրահռչակման գործում:

Կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը. Վահրամ Բաղդասարյանը` ՀԱՊԿ քարտուղարության մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА