ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկաններին կվերապահվի տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն օգտագործելու իրավունք

30.11.2017 19:58 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկաններին կվերապահվի տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն օգտագործելու իրավունք

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Միաժամանակ կսահմանվեն պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաև նախատեսելով տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք:

«Բախտ նայողը համակարգում է որոնման աշխատանքները», իսկ ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պասիվ դիրքում են

Գործադիրը հավանություն է տվել նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունումը կվերացնի ՀՀ օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունները և կապահովի ստեղծված բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը: Նախագծերում ամրագրվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անվանումը, բնապահպանական պետական տեսուչների պաշտոնների անվանումները և վերանայվել են օրենքով ու օրենսգրքով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանը վերապահված լիազորությունները: 

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА