ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան օպերայում կլինեն հոլիվուդյան հագուստներ

05.12.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյան օպերայում կլինեն հոլիվուդյան հագուստներ

Վերջին շրջանում առավել հաճախ է Հայաստանում լինում ամերիկաբնակ զգեստների հայտնի ձեւավորող ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին, որը նախորդ տարի հայտնվեց աշխարհի լավագույն կոստյումների դիզայներների թոփ տասնյակում: Սա պայմանավորված է ստեղծագործական դադարո՞վ, թե՞ Շարաֆյան կրտսերը հայաստանյան ծրագրեր ունի, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից:

«Կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում այլասերման քարոզի կասեցման»

– Հիմա Հայաստանում եմ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար
Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Ներգրավված եմ օպերային թատրոնի աշխատանքներին` որպես խորհրդատու եւ իմ փորձն եմ փոխանցում հայերին` կապված օպերայի, կինոյի հագուստների ձեւավորման եւ մենեջմենթի ուղղությամբ: Իմ ողջ փորձը ուզում եմ բերել Հայաստան, իհարկե, շատ դժվար է, բայց տեսնենք` ինչպես կստացվի:

– Միքայել, օպերայում կոնկրետ ո՞ր գործի վրա եք աշխատում:

– Իհարկե, ծրագրեր շատ կան, բայց հիմա «Կարմեն» օպերայի հագուստների վրա ենք աշխատում: Կան նաեւ այլ օպերային բեմադրություններ, այնպես որ հետաքրքիր նորություններ կլինեն, կտեսնեք: Միեւնույն ժամանակ նշեմ, որ հիմնական աշխատանքս շարունակում է մնալ Լոս Անջելեսում:

– Իսկ ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք ԱՄՆ-ից:

– Օրեր առաջ ֆիլմի պրեմիերա տեղի ունեցավ, որի հագուստների հեղինակը ես էի: Այն գեղարվեստական, պատմական ֆիլմ է, որտեղ նկարահանվել է օսկարակիր դերասանուհի Շերլի Մաքլեյնը: Ֆիլմը բասկետբոլի երիտասարդ թիմի մասին է, որի պատմությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին` 1939 թվականին: Շուտով տեղի կունենա եւս երկու նոր ֆիլմի պրեմիերա: Բացի այդ, էլի նոր ծրագրեր կան, որոնք կշարունակեմ, երբ վերադառնամ ԱՄՆ:

Հիշեցնենք, որ Միքայել Շարաֆյանը ձեւավորել է նաեւ չորս այլ գեղարվեստական ֆիլմերի հագուստներ` «Field of Screams», «Snitch», «Lost and Found in Armenia», «Betrayal»), ինչպես նաեւ 6 կարճամետրաժ ֆիլմի, 2 տեսահոլովակի` «Disasteroid», «Gold n’Honey») եւ մեկական բալետի («The Nutcracker») ու մյուզիքլի («Moulin Rouge») համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА