ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՏԱՐԻՆ

06.12.2017 22:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՏԱՐԻՆ

Հայ ըմբիշները տարեվերջյան մրցաշարերի են մասնակցում: Բայց ոչ բոլոր տարիքային խմբերի մարզիկներին է հաջողվել աչքի ընկնել նկատելի հաջողություններով:

ՀՖՖ-ՈՒՄ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ, ԻՆՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՕՐՈՔ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օրերս Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը: Խմբային փուլում Հայաստանը հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8) եւ երրորդ տեղի համար պայքարում հաղթել Մոնղոլիային (8:2): Անհատական հաշվարկով Գեղամ Գալստյանը 65 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ: Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2017-ը: 
Իսկ ահա Լեհաստանում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները մեդալ նվաճել չեն կարողացել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Հայաստանը թիմային հաշվարկով 41 երկրների մեջ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: 
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն էլ ձեռնունայն վերադաձել է Վլադիկավկազում կայացած «Ալաններ» միջազգային մրցաշարից, որին հայկական թիմը երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես է եկել ընդլայնված կազմով: Մրցանակային տեղ գրավելուն մոտ են եղել միայն 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը, որոնք պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար է: Հաղթողները ստացել են 5000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 2000, իսկ բրոնզե մրցանակակիրները՝ 1000: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարն էր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: 
Իհարկե, այսպիսի արդյունքները հիասթափեցնող են. մեր պատանի եւ երիտասարդ ըմբիշները լուրջ հայտեր չեն կարողանում ներկայացնել միջազգային հարթակում: Մինչդեռ այս կադրերն են վաղը համալրելու ազգային թիմերը: 
Բայց չպետք է մոռանալ, որ այս տարին եւ հատկապես՝ տարեվերջը համեմատական դադարի ու հանգստի շրջան է ուժեղագույն ըմբիշների համար: 2018 թվականն անհամեմատ բարդ է լինելու եւ հագեցած կարեւոր մրցաշարերով: Ի վերջո, առաջնայինը մնում են Օլմպիական խաղերը, որոնց հասնելու համար պետք է հաղթահերել վարկանիշային մրցաշարեր, ուստի այս պահին ուժերի խնայումը արդարացված է:

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА