ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովն աչք չի բացում քեֆերից. շրջում են նվերների տոպրակը ձեռքներին. «Ժողովուրդ»

07.12.2017 09:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ազգային ժողովն աչք չի բացում քեֆերից. շրջում են նվերների տոպրակը ձեռքներին. «Ժողովուրդ»

Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում:

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր: Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին:

Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА