ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է խնդրել Ռուզան Ասատրյանը Ձմեռ պապից

27.12.2017 02:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչ է խնդրել Ռուզան Ասատրյանը Ձմեռ պապից

«Մենք էլ մեծ մանուկներ ենք Ձմեռ պապ, ուստի՝ մի խնդրանք էլ ես ունեմ», - այսպիսի նախաբանով Ձմեռ պապին բաց նամակ է հղել գրող, հրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ նշել. «Սիրելի՛ Ձմեռ պապ, քո սիրտը ինչպես է հանդուրժում, որ Նախիջեւանում, ուր թաղված է Նոյ Նահապետը, թուրքեր են վխտում եւ հողը մաղել են՝ մեր նախնիների ոսկորներն ու գանձերը ջրի երես հանելու համար: Ամեն անգամ այդ կողմով անցնելուց, սիրտս մղկտում է մեր սուրբ հողը օտարին թողնելու մտքից ու նրանց զենք ու զրահը մեր քթի տակ տեսնելուց: Մի առաքելություն արա, ամենակարողդ մանուկների, ետ վերադարձրու մեզ մեր էթնիկ տարածքները՝ Արեւմտյան Հայաստանը նորից վերամիավորիր Մեծ Հայքի տարածքում, չմոռանաս Արցախին: Մեծ և հզոր Հայաստանս նորից ուզում է իր հայրական արդար տանը՝ Հայքում ապրել»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Ռ. Ասատրյանը եզրափակելով նամակը՝ հավելել է. «Ուզածս մեծ բան չէ քո համար, եթե հաշվես այդ երազանքով քանի՜ սերունդ քանի՜ հազար տարի է կորցրել... Ամենակարող պապ, այս խնդրանքս անցած, գնացած, ներկա ու գալիք սերնդի անունից է, ովքեր հայ են եղել, մնալու են եւ գալու են, որպես պահանջատեր… Այ այն ժամանակ մեծ մանուկս կասի, որ իսկական Ձմեռ պապ ես, թե չէ...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА