ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոկիո ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Լոս Անջելես՝ չվերթները շփոթած ուղևորի պատճառով

27.12.2017 14:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տոկիո ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Լոս Անջելես՝ չվերթները շփոթած ուղևորի պատճառով

Լոս Անջելեսից Տոկիո ուղևորվող ճապոնական All Nippon Airways ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է մեկնման կետ, երբ պարզվել է, որ սրահում չգրանցված ուղևոր կա: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Նորվեգացի նախարարը պաշտոնից զրկվել է Իրան ուղեւորության պատճառով

«Թռիչքի ժամանակ անձնակազմի անդամներն իմացել են, որ ուղևորներից մեկը սխալ ինքնաթիռ է նստել, և տեղեկացրել են օդաչուին: Ավիաընկերության անվտանգության քաղաքականության շրջանակում առաջին օդաչուն որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ ուղևորը լքել է ինքնաթիռը», - հեռուստաալիքին հայտնել է All Nippon Airways-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությունը ներողություն է խնդրել բոլոր ուղևորներից պատճառված անհարմարությունների համար: Տեղի ունեցածի հանգամանքները և թույլ տված սխալի պատճառները պարզվում են: Լոս Անջելեսից Տոկիո թռիչքը տևում է 11 ժամ, իսկ ինքնաթիռն օդում անցկացրել էր մոտ 8 ժամ: Այս չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի:

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է ամերիկացի երաժիշտ Ջոն Լեջենդն իր կնոջ՝ մոդել Քրիսի Թեյգենի հետ, որի խոսքով՝ ուղևորը կարողացել է ինքնաթիռ նստել United Airlines ընկերության տոմսով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА