ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայթյունի հետևանքով Պարնի գյուղի գյուղապետարանն ամբողջովին ավերվել է

03.01.2018 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պայթյունի հետևանքով  Պարնի գյուղի գյուղապետարանն ամբողջովին ավերվել է

Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ հոսպիտալացվել է

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):

Shamshyan.com-ի տվյալներով` նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА