ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները վերարտադրել են պատմական կերպարների արտաքինները

03.01.2018 12:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները վերարտադրել են պատմական կերպարների արտաքինները

Գիտությունը տեղում չի դոփում, և արդեն այսօր հնագետները, նորարական տեխնոլոգիաաների օգնությամբ, կարողանում են վերարտադրել մարդկանց արտաքին տեսքը՝ օգտագործելով գանգի մնացորդները: Եվ չնայած հնարավոր չէ հարյուրտոկոսանոց արդյունք ստանալ, սակայն ամեն դեպքում հետաքրքիր է տեսնելը, թե ինչ տեսք են ունեցել իրականում Նեֆերտիտին, Շեքսպիրը և այլք:

Ընտրեք կերպարներից մեկն ու կարդացեք ձեր մասին

 

Ռիչարդ III արքա

Համաձայն պատմական տվյալների՝ Ռիչարդ III-ը վախճանվել է մարտի դաշտում գահի թեկնածու Հենրի Թյուդորի հետ պայքարի ժամանակ: Արքայի գանգը գտնվել է 2012 թ., որից հետո էլ սկսվել է դրա վերարտադրումը:

 

Հենրի IV

Ֆրանսիայի Հենրի IV արքան սպանվել է 1610 թ.: Կառավարչի դիմանկարն արվել է մումիֆիկացված գլխի մնացորդների հիման վրա: Մինչ վերջերս Հենրիի գանգը ոչ ոքի մտ կասկածներ չէր հարուցել, սակայն 2013 թ. Ի վեր սկսվեցին նոր ուսումնասիրություններ կատարվել, որոնք հարցականի տակ են դրել այն փաստը, որ գլխի մնացորդները պատկանում են արքային:

 

Վիլյամ Շեքսպիր

Իմանալ, թե ինչ տեսք է ունեցել անգլիացի գրող Վիլյամ Շեքսպիրը օգնել է նրա մահվան դիմակը: Որոշ մարդիկ համոզված են, որ Շեքսպիրն այլմոլորակային է եղել, քանի որ նրա կատարյալ հանգերի ստեղծման կարողությանն այլ բացատրություն չեն կարողացել տալ:

 

Նիկոլայ Կոպեռնիկոս

Լեհ աստղագետի մարմնի մնացորդները հայտնաբերվել են 2005 թ. Ֆրոմբորկի մայր տաճարում: Դեմքի վերարտադրումն իրականացրել են քրեաբանության լաբորատորիայում, և արդյունքն իսկապես իրատեսական է:

 

Դանթե Ալիգիերի

Բոլոնյան համալսարանի գիտնականները պնդում են, որ իտալացի գրողը տառապում էր նարկոլեպսիայով: Բանն այն է, որ «Աստվածային կատակերգությունում» Դանթեն մանրամասնորեն նկարագրել է այդ հիվանդության ախտանիշները, իսկ բժշկական կրթություն նա չի ունեցել:

 

Սեբաստիան Բախ

Հանրահայտ կոմպոզիտորի արտաքինը փորձել են վերարտադրել դեռևս 20-րդ հարյուրամյակի սկզբում, սակայն արդյունքները երբեք մոտ չէին ստացվում իրականությանը: Լուսանկարում պատկերված է այն վերարտադրումը, որն արել է շոտլանդացի անտրոպոլոգը 2008 թ.:

 

Նիկոլայ Հրաշագործ

Սուրբ Նիկոլայի կերպարը ստացել են անատոմիայի իտալացի ուսուցչի տված տվյալներով: Ըստ գիտնականների՝ հենց այսպիսի տեսք է ունեցել Սուրբ Նիկոլայը, որն ապրել է 300-ական թվականներին:

Գիտնականները գաղտնազերծել են ամենատարածված սարսափ երազների նշանակությունը

 

Պողոս առաքյալ

Հին պատկերներում հստակ և արտահայտիչ չի երևում Պողոս առաքյալի արտաքինը, սակայն շնորհիվ ոսկորների մնացորդների, գիտնականները կարողացել են ցույց տալ, թե ինչպիսի տեսք է ունեցել Քրիստոսի առաքյալն իրականում:

 

Թութանհամոն

Թութանհամոն փարավոնը ապրել է ընդամենը 19 տարի: Ըստ անտրոպոլոգների ունեցած տվյալների՝ նա տառապել է մալարիայով, քանի որ փարավոնի գերեզմանում գտել են այս հիվանդության համար նախատեսված դեղամիջոցներ: Արտաքինը վերարտադրելուց չեն մոռացել մի դետալի մասին. Թութանհամոնի ձախ ոտքը անհայտ պատճառներով կոտրված է եղել:

 

Կլեոպատրա

Համաշխարհային պատմութան լեգենդար անհատականություն Կլեպատրան իրականում ունեցել է այնպիսի տեսք, որն առհասարակ նման չէ պատմության դասագրքերում պատկերված Կլեոպատրային:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА