ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությանն ուղղված անխնա մեղադրանքները ԱԺ-ում կրկին մնացին անարձագանք

17.01.2018 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարությանն ուղղված անխնա մեղադրանքները ԱԺ-ում կրկին մնացին անարձագանք

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը շարունակում է հետեւողական եւ անխնա քննադատել կառավարության աշխատանքը, եւ երեկ ԱԺ հայտարարությունների ժամը եւս բացառություն չէր: Ավելին` մեղադրանքներից շատերը կոնկրետ հասցեատերեր ունեին: Եվ այսպես` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս խորհրդարանի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց. «Գնաճ, երեւի, հանդիպում է եւ այլ երկրներում, բայց Հայաստանում այն յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում տարին սկսում ենք թանկացումներով: Վարչապետն իր խոսքով ասած` արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն, մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները` գինարբուքի մեջ են ու մոռանում են իրենց պարտականությունների մասին: Իսկ երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմինների ղեկավարներին, նրանք, ասես, դասը վատ սերտած աշակերտների նման` գրիչները ձեռքներին, ջանք են գործադրում ցույց տալու, որ շատ մտահոգ են: Ու ծանոթանում են, ի դեպ, իրենց առօրյա գործառույթներին այն ժամանակ, երբ այդ մասին արդեն ահազանգում է երկրի ղեկավարը»:

Նախագահը հանդիպել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

Ինչ խոսք, այստեղ ուշագրավը ոչ թե Լ. Սարգսյանի ելույթն էր, այլ այն, թե ինչպիսի լուռ համաձայնություն կար դահլիճում: Փաստենք, որ ո՛չ այս ելույթի ընթացքում տեղից, ո՛չ էլ հայտարարությունից հետո` ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող ՀՀԿ-ական պատգամավորները որեւէ կերպ չհակադարձեցին «Ծառուկյան» խմբակցության եւ, ինչու ոչ, «Ելքի» հնչեցրած մեղադրանքներին` ուղղված կառավարության աշխատանքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ                                                 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА