ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք չէ խուսափել փուլային կարգավորում տերմինից». ադրբեջանագետ

16.01.2018 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք չէ խուսափել փուլային կարգավորում տերմինից». ադրբեջանագետ

Լե­հաս­տա­նի Կրա­կով քա­ղա­քում՝ վա­ղը՝ հուն­վա­րի 18-ին, ԵԱՀԿ Մինս­կի հա­մա­նա­խա­գահ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ տե­ղի կու­նե­նա Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը: Թե ի՞նչ սպա­սել այս հան­դի­պու­մից Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ Թուր­քի­ա­յի ակ­տի­վու­թյան ու ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի կող­մից օրերս հնչեց­ված հար­ցը փու­լա­յին սկզբուն­քով լու­ծե­լու տե­սա­կե­տի ֆո­նին՝ «Իրա­վուն­քը» պար­զեց  ադր­բե­ջա­նա­գետ ԱՇՈՏ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ տեսակետը:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

Ադրբեջանագետի կարծիքով՝ եթե, իրոք, Բաք­վում ոգե­ւոր­վել են Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նից, ապա դա մի­այն ու մի­այն իշ­խա­նու­թյան ու փոր­ձա­գի­տա­կան դաշ­տի կող­մից թե­րըմբռն­ման հե­տե­ւանք է: Ապա նկա­տեց, որ պետք չէ խու­սա­փել փու­լա­յին կար­գա­վո­րում տեր­մի­նից, որով­հե­տեւ ԼՂ հիմ­նա­հար­ցի պես բարդ խնդիր­նե­րը, իս­կա­պես, հնա­րա­վոր չէ լու­ծել մեկ ստո­րագ­րու­թյամբ, դա ուղ­ղա­կի անհ­նար է. «Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը նո­րու­թյուն չէ: Ան­կախ նրա­նից, թե ինչ­պի­սի լուծ­ման կգնան հա­կա­մար­տու­թյան կող­մե­րը, այդ լու­ծու­մը լի­նե­լու է փու­լե­րով: Փու­լա­յին կար­գա­վո­րում ասե­լով,՝ բնավ, պետք չէ կար­ծել, թե կա­րող է ստեղծ­վել մի իրա­վի­ճակ, երբ Ար­ցա­խը կհայտն­վի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Կար­ծում եմ՝ Լավ­րո­վը, փու­լա­յին ասե­լով,՝ նկա­տի ու­նի ըն­դուն­վե­լիք որո­շում­նե­րի փուլ առ փուլ կա­տա­րու­մը, երբ մի որոշ­ման կա­տա­րու­մը կհան­գեց­նի հա­ջորդ քայ­լին: Ար­ցա­խյան հար­ցի վե­րա­բե­րյալ ԵԱՀԿ Մինս­կի խմբի, այդ թվում եւ Ռու­սաս­տա­նի դիր­քո­րոշ­ման մեջ որե­ւէ փո­փո­խու­թյուն տե­ղի չի ու­նե­ցել»:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

Ինչ վե­րա­բե­րում է Թուր­քի­ա­յի կող­մից վեր­ջին շրջա­նում Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի վե­րա­բե­րյալ խիստ ակ­տիվ ելույթ­նե­րին ու հայ­տա­րարու­թյուն­նե­րին, Ա. Մոս­վի­սյանը հի­շեց­րեց, որ Թուր­քի­ան միշտ էլ փոր­ձում է ցույց տալ, թե իբր ին­քը շա­հագր­գիռ կողմ է ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նում. «Բո­լո­րի հա­մար էլ պարզ է, որ այս հար­ցում Ան­կա­րան խա­ղից դուրս վի­ճա­կում է: Եվ նրա կող­մից ցու­ցա­բեր­ված ակ­տի­վու­թյու­նը պար­զա­պես ուղղ­ված է նրան, որ­պես­զի ներգ­րավ­վի խնդրի կար­գա­վոր­մա­նը: Սա­կայն, Թուր­քի­ա­յի իշ­խա­նու­թյու­նը ան­կողմ­նա­կալ դիր­քո­րոշ­մամբ ոչ մի փու­լում մաս չի կազ­մե­լու ԼՂ հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում»:

Այ­դու­հան­դերձ, թե այս ան­գամ ի՞նչ կա­րե­լի է ակն­կա­լել ՀՀ եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից՝ եզ­րա­փա­կե­լով թե­ման` ադր­բե­ջա­նա­գետն ասաց.«Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը պետք է հան­գեց­նի կող­մե­րի մի­ջեւ վստա­հու­թյան վե­րա­կանգն­ման, որին ան­պայ­ման պետք է զու­գոր­դի առաջ­նագ­ծում լար­վա­ծու­թյան աճի նվա­զու­մը, ին­չու ոչ, նա­եւ փո­խա­դարձ վստա­հու­թյան վե­րա­կանգ­նու­մը հա­կա­մարտ զոր­քե­րի շփման գծում: Այս փու­լի բա­նակ­ցու­թյուն­նե­րի հիմ­նա­կան նպա­տա­կը հենց դա է՝ հե­տա­գա կա­ռու­ցո­ղա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար պա­րարտ հող պատ­րաս­տել, որ­պես­զի քննար­կում­նե­րը լի­նեն առար­կա­յա­կան»:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА