ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ու աշխատավարձի չափը

23.01.2018 14:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Հայտնի են Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ու աշխատավարձի չափը

ՀՀ ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ հունվարի 22-ին, պայմանագիր կնքեց Լոնդոնի «Արսենալի» հետ:

Հայտնի է Մովսես Հակոբյանի նոր պաշտոնը

Տեղական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել մեր ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի և աշախատավարձի չափի մասին:

Լրատվամիջոցները գրում են, որ Մխիթարյանը «Արսենալի» հետ կնքել է 3․5 տարվա պայմանագիր: Նա շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստեռլինգ:

Հայաստանի ազգային հավաքականի  և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում  հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին՝ իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր մեծագույն ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ հիշողությունները: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը, և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին: Իմ կարիերայի այս շրջանում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Շնորհակալություն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,- գրել է ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թվիթերի իր էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ գրելով.

«Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА