ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է լռում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հավատարիմ նախարարը

26.01.2018 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու է լռում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հավատարիմ նախարարը

ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը 1996-1997 թթ.-ին եղել է ՀՀ վարչապետը, ժամանակին բավական պատկառելի կառավարության կազմ է ունեցել, որոնցից մի քանիսի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, եւ դրանք պահպանվել են առ այսօր: Նրանց շարքում է այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ, որը Ա. Սարգսյանի կառավարության կազմում եղել է ՀՀ ֆինանսների նախարարը:

«Մ. Գրիգորյանի ձեռբակալությանն այսօր կողմ են պատգամավորներ, որոնց երաշխավորությամբ նույն հոդվածի կասկածանքով մարդիկ են ազատ արձակվել»

«Իրավունքը» փորձեց նրա հետ կապ հաստատել եւ պարզել իր կարծիքը` Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրման, ինչպես նաեւ 1996-97 թթ.-ի կառավարության գործունեության մասին: Բայց, արի ու տես, որ Լ. Բարխուդարյանը ցանկություն չունեցավ խոսելու ո՛չ Արմեն Սարգսյանի, ո՛չ էլ իր կառավարության մասին, ինչի մասին մեզ փոխանցեցին իր ղեկավարած ՊՈԱԿ-ից:

Ինչեւէ, զարմանալի չէ, որ Լ. Բարխուդարյանը առհասարակ 90-ականներից խուսափում է խոսել, քանի որ թեպետ բավական ժամանակ է անցել, բայց ոչ ոք չի մոռացել, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, նա այն միակ պաշտոնյան էր, որ տեղի ունեցած սարսափելի դեպքի ժամանակ մնաց անվնաս, թեպետ հենց այդ ժամանակ ինքն էր կանգնած ամբիոնի մոտ: Այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Լ. Բարխուդարյանն այն քչերից մեկն է, որը մինչեւ հիմա հավատարիմ է մնացել Արմեն Սարգսյանին, եւ հենց իրեն է վերապահվել այս տարիներին նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին ուղեկցելը` իր երեւանյան այցերի ժամանակ: Այնպես որ, չի բացառվում, որ Լ. Բարխուդարյանի լռությանը կհաջորդի Ա. Սարգսյանի նախագահական ապարատ տեղափոխվելու մասին լուրերով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА