ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

01.02.2018 14:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

«Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր ՄԱՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻ (սոպրանո) հեղինակային երգի երեկոն: Համերգի առաջին բաժնում կհնչեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներն ու երգերը, որոնց տեքստերի հեղինակներ են Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Համերգի երկրորդ հատվածում էլ կներկայացվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով երգեր:

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը եւ օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը: Երեկոյի կոնցերտմեյստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:

Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի եւ ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդ համերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին, եւ այս «Տար ինձ ժամանակ» խորագրով համերգը սպասված է արտիստի համար: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ ժամանակ» խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, եւ լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:

Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երեւանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА