ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե սա պատվեր չէ, ուրեմն Վրաստանից բերված անձին բերեք դատարան. Սամվել Բաբայան

02.02.2018 15:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե սա պատվեր չէ, ուրեմն Վրաստանից բերված անձին բերեք դատարան. Սամվել Բաբայան

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկուսի՝ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Սամվել Բաբայանն ասաց, որ  ինքը դատարանում է ոչ պաշտպանվելու համար, որովհետև ոչինչ չի արել, որ պաշտպանվի:
Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքին անդրադառնալով` Սամվել Բաբայանն ասաց, որ ամբողջ ձայնագրությունը ցույց է տվել, որ գործով անցնող մյուս անձինք մեկ տարի խոսել են զենքի մասին, իսկ ինքը այդ թեմայում չի եղել:
«Երբ մարդը զանգում է ինձ բանավոր բացատրում և ասում, որ ուզում է հասկանալ այդ խողովակը զենք է, թե ոչ, ասել եմ՝ նկարի ուղարկի, ես որևէ իմ արտահանություններից չեմ հրաժարվել: Նկարը տեսնելուց հետո ասել եմ, որ առանց մարտկոցի դա ընդամենը խողովակ է, կոմպլեկտ չէ:  Կոմպլեկտ բառն եմ օգտագործել, ձայնագրության մեջից բառերը հանել են: Ես վստահ եմ, Հայաստանում ում տասը ամիս գաղտնալսեն, հաստատ կդատեն, կոնտեքստից կտրում են բառերը ու սարքում»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով փողերի լվացման մեղադրանքին` Բաբայանն ասաց, որ թող մեղադրող դատախազն իրեն բացատրի, թե ի՞նչ է արել ինքը: Բաբայանը նշեց, որ ինքը հանցագործություն չի կատարել` խնդրելով, որ դատարանը գործ ուղարկի նախաքննության և այն մարդկանց, ում մասին խոսվել է, հրավիրեն դատարան։ Միջնորդություն ներկայացնելու համար դատարանը Բաբայանին ժամանակ կտա:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Սամվել Բաբայանը,առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: 

ՔԿ-ն փնտրում է լուսանկարում պատկերված անձին. Լուսանկարներ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА