ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակաձավարով շատ համեղ տորթ, որը պետք չէ թխել

04.02.2018 11:32 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սպիտակաձավարով շատ համեղ տորթ, որը պետք չէ թխել

Սպիտակաձավարով շատ համեղ տորթ, որը պետք չէ թխել:

Բաղադրիչներ

1. Կարագ – 250 գ
2. Կաթ – 1 լ
3. Շաքարավազ – 200 գ
4. Ձվի դեղնուց – 3 հատ
5. Սպիտակաձավար – 200 գ
6. Կոնսերվացված դեղձ – 900 գ
7. Ժելատին – 20 գ
8. Փխրուն թխվածքաբլիթ – 20 գ
9. Կակաո – 1 թ/գ

Համեղ և յուրահատուկ ուտեստ վրացական խոհանոցից․Օրվա բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

1. Եփել կաթնային սպիտակաձավար՝ անընդհատ խառնելով: Թողնել, որ սառչի:

2. Հարել փափուկ կարագը շաքարավազի հետ, հատ-հատ ավելացնել դեղնուցները, շարունակել հարելը:

3. Ձվային զանգվածին ավելացնել մեկական ճ/գ սառած սպիտակաձավարը: Խառնելով միացնել բաղադրիչները՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Վերջում ստացված զանգվածը բաժանել երկու մասի, մեկում կակաո ավելացնել:

4. Թխելու համար նախատեսված բացվող կաղապարի հատակին թխվածքաբլիթ շարել: Վրան մեկ շերտով ավելացնել կակաոյով զանգվածը, իսկ որպես երրորդ շերտ՝ սպիտակ զանգվածը: Աղանդերը դնել սառնարանում:

5. Թասի մեջ լցնել դեղձի հեղուկը: Ավելացնել ժելատին և թողնել մի քանի րոպե: Հետո տաքացնել հեղուկը՝ մինչև ժելատինի լրիվ հալչելը:

6. Բլենդերի օգնությամբ դեղձը դարձնել խյուս: Խյուսին ավելացնել ժելատինային հյութը:

7. Հանել տորթը սառնարանից և վրան լցնել մրգային զանգվածը, որից հետո տորթը նորից տեղավորել սառնարանում: Սպասել՝ մինչև ժելատինի վերջնական պնդանալը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА