ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սումգայիթյան ոճրագործությունը Հայոց ցեղսպանության շարունակությունն էր

03.02.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Սումգայիթյան ոճրագործությունը Հայոց ցեղսպանության շարունակությունն էր

1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց կոտորածի եւ բռնի տեղահանության: Երկու օր շարունակ`փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի խուժանն անխտիր կոտորել ու սպանել է հարյուրավոր հայերի`կանանց, երեխաների, ծերերի: Ջարդարարներն իրենց ոճրագործությանը պատրաստվել էին նախապես` ձեռք էին բերել այն հասցեները որտեղ բնակվում էին միայն հայեր, արտադրամասում պատրաստել էին մետաղյա ձողեր եւ այլ գործիքներ, որոնց միջոցով էլ սպանել էին իրենց համար այդքան անցանկալի հայերին: Ադրբեջանի իշխանություններն իրենց նպատակների իրագործման համար նախապես փակել էին հայերին արտաքին աշխարհի հետ կապող բոլոր ճանապարհները, այդ թվում` անջատել էին հեռախոսային կապերը: Հայերին կոտորելու եւ տեղահանելու գործին մասնակցել են հարյուրավոր ադրբեջանցիներ, մինչ դեռ նրանցից դատապարվել են միայն 94-ը, իսկ մյուսները ստանալով Բաքվի իշխանությունների հովանավորությունն այդպես էլ մնացել են անպատիժ: Չնայած այս ամենին, միջազգային հանրությունը սումգայիթյան ոճրագործությունը չի ճանաչել որպես Ցեղասպանություն, այն միայն դատապարտել են ԱՄՆ սենատը, Արգենտինայի խորհրդարանը եւ Եվրոխորհրդարանը: Հայաստանի խորհրդարանը մինչ օրս չի ներկայացրել որեւէ նախագիծ, որով այդ կոտորածները կճանաչվեր որպես Ցեղասպանություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին

Արձակագիր, հրապարակախոս, հեռուստալրագրող ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով`սումգայիթյան ոճրագործությունը 1915-23 թվականներին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղսպանության շարունակությունն էր. «Ազգային ժողովը վճռականություն չունեցավ Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի իրադարձություններն որակելու որպես ցեղասպանություն: Հարցի վերաբերյալ կարեւոր է միջազգային հանրության կարծիքը, իրականում այն շատ բան է որոշում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Բ. Կարապետյանը: Նրա բնորոշմամբ` այս ամենով Ադրբեջանը ցանկանում էր ստեղծել պատերազմի առիթ եւ եղավ այն , ինչ եղավ. «Ադրբեջանում չէին սպասում, որ հայերն ունակ են միավորվելու եւ ինչպես հարկն է կռվելու: Մեր պատմության մեջ դեպքեր շատ են եղել, երբ մեկ պարտությունից հետո հայերը ընկերկել են, սակայն Արցախի հերոսամարտում այդպես չէր»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ սումգայիթյան Ցեղասպանությունից մեկ ամիս անց Բակուր Կարապետյանը մեկնում է Սումգայիթ, որտեղ նկարահանում է ջարդերի, բռնությունների ու թալանի հետքերը, տեսագրում զոհերի հետ զրույցները, որի հիման վրա նկարահանում է «Սումգայիթյան ալիքներ» 54 րոպեանոց  տեսաֆիլմը եւ «Սումգայիթյան օրագիր» գիրքը, որը հրատարակվել է նաեւ անգլերեն լեզվով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА