ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք ցանկանում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ. Թուրքիայի նախագահը ժամանել է Իտալիա

05.02.2018 12:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մենք ցանկանում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ. Թուրքիայի նախագահը ժամանել է Իտալիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Իտալիա` կանգ առնելով Հռոմի Westin Excelsior հյուրանոցում: Հյուրանոցի շրջակա տարածքն ու հարևան փողոցներն Էրդողանի այցի պատճառով փակ են եղել դեռ շաբաթ օրվանից, տարածքը լի է հազարավոր ոստիկաններով: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

Նախատեսվում է, որ Էրդողանն այսօր կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ: 
Այցի ընթացքում նախատեսվում է Պապի հետ քննարկել Երուսաղեմի կարգավիճակի հարցն ու մի շարք այլ տարածաշրջանային խնդիրներ:

Ավելի վաղ,խոսելով վատիկանյան այցից իր սպասումների մասին, Էրդողանն ասել է. «Մենք ցանկանում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ,Թուրքիայի նախագահը  Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս կարծիքն էր հայտնել Regnum լրատվական գործակալության եկեղեցա-քաղաքական նյութերի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА