ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատապարտյալներին այլևս Նախագահը չի ներում շնորհելու

05.02.2018 16:47 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատապարտյալներին այլևս Նախագահը չի ներում շնորհելու

ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Ներման մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները

Այս նախագծերի փաթեթը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ օրինագծի՝ ներման խնդրագիր կարող է ներկայացնել դատապատված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։

Դատապարտյալին ներում շնորհելու է երկրի վարչապետը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Կառավարության այս առաջարկն ընդամենը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ է։

«Ես գտնում եմ, որ նախագահը ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան և ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին և առաջարկին էլ կից ներկայացնի ներում շնորհելու կամ չշնորհելու մասին որոշման նախագիծ», - ասաց Մարուքյանը։

Հարցի հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան նշեց, որ նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է բացառապես Սահմանադրական նորմերով, որովհետև 135-րդ հոդվածում ամրագրված է նաև ներման մեխանիզմը․ «Դրա համաձայն՝ հանրապետության վարչապետը ներկայացնում է առաջարկութնուն ՀՀ նախագահին։ Եթե ուզենանք էլ, չենք կարող փոխել այս մեխանիզմը։ Ներման դեպքում պետք է որևէ սուբյեկտ ներկայացնի առաջարկություն», - ասաց Քրմոյանը։

Ներկայացնելով ներման խնդրագրի ներկայացման կարգը՝ Քրմոյանը նշեց, որ ներման խնդրագրի քննարկման նպատակով Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА