ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով (լուսանկարներ)

06.02.2018 13:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով (լուսանկարներ)

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել։

Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկացել են Բալկաններում Էրդողանի դեմ նախապատրաստվող հարձակման մասին

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Բողոքի ցույցն ուղեկցվել է Իտալիայի ոստիկանության հետ բախումներով, որոնց ժամանակ տուժածներ են գրանցվել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կան նույնիսկ ծանր վիրավորներ։

Ոստիկանությունը, արցունքաբեր գազ կիրառելով, փորձել է ցրել ցույցի մասնակիցներին։ Որոշ մարդիկ բերման են ենթարկվել, իսկ վիրավորները հոսպիտալացվել են։




 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА