ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի ջարդերի մասին». Բեմադրիչ

06.02.2018 22:06 ՄՇԱԿՈՒՅԹ
«Երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի ջարդերի մասին». Բեմադրիչ

Երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մտահղացմամբ՝ մարտի 2 եւ 3-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է անսովոր ներկայացում: «Խաղաղության փողոցի վրա» այդպես են վերնագրել թատրոնի նոր ներկայացումը՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչն ասում է, որ «Խաղաղության փողոցի վրա» ներկայացումը փաստագրական է, բայց բեմում չեն պատրաստվում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել միայն չոր փաստեր: 

Ինչու է մշակույթի նախարարության կողմից կասեցվել Ջեմմա Անանյանի գրքի տպագրությունը

«Սկզբնական շրջանում մտածում էի, որ այս թեմայով պետք է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (Ռուսական բաժին) ուսանողների հետ ներկայացում բեմադրել. երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի մասին, բայց մտափոխվեցի»:

Ն. Գրիգորյանը նկատում է, որ թատրոնի համար այս ժանրը նորություն չէ, սակայն իր եւ դերասանների համար իր իսկ կողմից ընտրված ձեւաչափը փորձության պես մի բան էր: «Բեմում մարդիկ են, որոնք ոչ թե հենց այնպես գալիս ու պատմություններ են պատմում, այլ փորձում են վերապրել իրենց հետ կատարվածը: Այն շատ օրգանական է նայվում բեմում: Իմ նպատակն այն չէր՝  բեմում փաստեր ներկայացնել ու ցույց տալ այն ամենը, ինչ կատարվել է 30 տարի առաջ: Այն ինչ որ եղել է, սարսափելի է եղել, ու դու չես կարող այն բեմում ցույց տալ: Անցյալի դառը հիշողությունները մեզ մոտ յուրովի են ներկայացվում՝ մեկը երաժշտության միջոցով է վերհիշում եղածը, մյուսը՝ թղթի կտորի, մյուսը՝ երեխային գրկելով կարոտն առնում, որը մահացել է…»: 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ.Գ. Նյութի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА