ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չծխելու համար մարդկանց համար տեղծեք բարգավաճ պայմաններ. Մելիք Մանուկյան

07.02.2018 12:14 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չծխելու համար մարդկանց համար տեղծեք բարգավաճ պայմաններ. Մելիք Մանուկյան

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ (շշի Մելո) կարծիքով` Հայաստանում գրանցված գնաճն առնչություն չունի մենաշնորհների հետ, պատճառը աշխարհաքաղաքական խաղացողներ կան: Հետաքրքիրն այն է, որ գործարար պատգամավորի անգամ տեղյակ չէ, թե կառավարությունն ինչ է անում գնաճը մեղմելու համար:
Ինչ վերաբերում է ծխելու դեմ պայքարի վերաբերյալ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին, ապա Մելիք Մանուկյանը հիշեց իր հարեւանին. «Մի հարեւան ունեինք, ինչ անում էինք, ասում էր, ամեն խաղ ասեցինք, մնաց սարի սմբուլը: Չծխելու համար ավելի լավ է բարգավաճ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ լավ ապրեն ու չծխեն»,-առաջարկեց Մ. Մելիքյանը:

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)


Պատգամավորը նաեւ հայտարարեց` կողմ է, որպեսի ՀՀ վարչապետի պաշտոնում լինի գործող նախագահ  Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանը հիանալի ղեկավար է»,-ասաց պատգամավորը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА