ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչպես Մութալիբովը Մոսկվայում խոստովանեց, որ Արցախյան պատերազմում պարտվել են

07.02.2018 14:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Թե ինչպես Մութալիբովը Մոսկվայում խոստովանեց, որ Արցախյան պատերազմում պարտվել են

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ  ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի ազատագրական պայքարի  30-ամյակին եւ շարժման ընթացքում ունեցած ձեռքբերումներին, փաստեց, որ 1988 թվականին հայ ժողովուրդը ազգայի գաղափարի շուրջ դարձել էր միասնական. «Թե մենք ինչ արեցինք, այլ հարց է, թե ինչպես գործընթացն իրականացրեցինք ու օգտագործեցինք երկրի ներսում: Եթե այդ ամենն անեինք, որպես հայրենիքի հզորացման մի հիանալի միջոց, ապա սա կլիներ մեծ հաջողություն, ցավոք, այդպես չեղավ: Մենք այդ պատերազմում հաղթեցինք, բայց ներքին տնտեսական, սոցիալական բոլոր հարցերում տանուլ տվեցինք: Արցախյան շարժումը մեր ժողովրդի կարեւոր ձեռքբերումներից է»,-նշեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա, Արցախյան շարժման գլխավոր հարցը հայ ժողովրդի հավատն էր, որ կարող է այդ պայքարում հաղթանակած դուրս գալ, հայ ժողովուրդը նաեւ հասկացավ, որ հաղթանակաների կարող է հասնել միասնականության շնորհիվ, որը նրա բնորոշմամբ այսօր լավ չի օգտագործվում. «Չենք իրականացնում նաեւ քարոզչական այն աշխատանքը, որը կարող ենք անել, որպես սփյուռք ունեցող ազգ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Արամ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի համակերպվի Արցախի հարցում ունեցած պարտության հետ. «Այն ժամանակ, որպես քաղբյուրոյի անդամ եւ Կենտկոմի առաջին քարտուղար հանդիպել եմ պալիտբյուրոյի անդամների, Գորբաչովի եւ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ: 1995 թվականին Մութալիբովը միջնորդված ինձ խնդրեց հանդիպել Մոսկվայում: Նա ինձ ասաց, որ իրենք պարտվել են, բայց երբեւիցե իրենցից չպահանենք, որ Արցախը թողնեն, քանի որ այդ դեպքում Ադրբեջանում ոչ մի իշխանություն նույնիսկ երեք օր չի դիմանա: Սա բարդ խնդիր է, հատկապես այն դեպքում, որ հայկական կողմը չի արել այնպես, որ միջազգային հանրությունն ամբողջապես դեմ լինի Ադրբեջանի այս տեսակետին: Բացի այդ, Ադրբեջանն է՛լ դեռ չի գիտակցում, որ կարող է մեկուսացված լինել»,-շեշտեց Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով` առաջիկա տարիների ընթացքում աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ կլինեն, որ պետք է սպասել ու տեսնել Հայաստանն Արցախի հարցում կարող է դրանից օգտվել, թե` ոչ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞․ «Ժողովուրդ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА