ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ուղիղ միացմամբ

08.02.2018 10:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն ուղիղ միացմամբ

Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ փետրվարի 8-ին, շարունակում է իր աշխատանքը. քվեարկվում են նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 18 հարց

Քվեարկությունից հետո երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը եւ խորհրդարանի հերթական նիստերը կավարտվեն:

Փոխարենը անմիջապես կմեկնարկի ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 7 հարց:

Արտահերթ նիստի օրակարգում են, մասնավորապես, «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:

Նկատենք, որ արտահերթ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը պայմանավորված է կառավարման խորհրդարանական համակարգի անցումով եւ անհրաժեշտ է օրենքներն ընդունել որքան հնարավոր է շուտ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА