ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար. Գալուստ Սահակյան

08.02.2018 13:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար. Գալուստ Սահակյան

Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն ասաց, որ հանրային վայրերում  ծխելն արգելելու մասին օրենքը իր սրտով չէ: Նա նշեց, որ նախագիծը դեռևս խորհրդարան չի մտել` համոզմունք հայտնելով, որ նման տեսքով չի ընդունվի:
«Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար: Ծխախոտի մասին այդ օրենքն ընդունելու համար եվրոպական տերությունները, ԱՄՆ-ն 30-ից 50 տարի անընդհատ աշխատանք են կատարել: Մեզանում մեխանիզմներ չկան, որ ստուգեն»,- ասաց Սահակյանը:

Պատգամավորը նշեց, որ նման օրենք ընդունելու համար պետք է հանրությանը նախապատրաստել:

Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА