ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշագրավ մանրամասներ ալավերդցի հեղինակության առերես հարցաքննությունից

09.02.2018 15:23 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուշագրավ մանրամասներ ալավերդցի հեղինակության առերես հարցաքննությունից

Օրերս ուշագրավ զագացումներ են տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ հարրուցված քրեական գործի շրջանակներում: Մասնավորապես «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ.«Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը առերեսվել է մանկության ընկերոջ` Արթուր Մնացականյանի հետ: Առերես հարցաքննության ընացքում Արթուրը պնդել է իր ցուցմունքը եւ ասել, որ հենց Վահագն է պատվիրել Կամո Փիրուզյանի սպանությունը, եւ որ վերջինս նոր հանցագործություն էր նախապատրաստում իրականացնել: Վերջինս նշել է, որ հենց ինքն է` հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանին կրակելու հմտություններ սովորեցրել: Ավելին, վերջինս քննության մարմիներին ցույց է տվել նաեւ այն վայրը, որտեղ, որ սովորեցրել է Վլեին` Վլադիմիրին վարժ կրակել: Իսկ այդ վայրը` Թումանյան-Բանավան գյուղերի մոտ գտնվող Մարցի անտառներ, ըստ Արթուրի ցուցմունքի»:

Արցախում զոհված զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում. ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել

Նկատենք, որ Ա. Մնացականյանի փասաբանը` Լյուդվիգ Ավետիսյանը, եւս չհերքեց, որ առերսում է տեղի ունեցել, բայց մանրամասներ հայտնելուց զերծ մնաց:

Նշենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև արդյունավետ քննչական, դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА