ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կներկայացվի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գիրքը

09.02.2018 17:16 ՄՇԱԿՈՒՅԹ
Կներկայացվի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գիրքը

Փետրվարի 14-ին տեղի կունենա Հենրիկ Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի մենագրությունը նվիրված է բեմական խոսքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի կյանքին ու ստեղծագործությանը: 20-րդ դարի ասմունքի ժանրի մեծագույն վարպետը ներկայացված է իր հայալեզու և ռուսալեզու կատարումներով, կենսագրության հիշարժան փաստերով:

Ներկայացվեց «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը եւ «Արցախյան զիկկուրատ-բուրգի գաղտնիքները»  ֆիլմը

Էսսեն ուսանելի է այսօրվա այն սերնդի շրջանակներին, ովքեր ընտրել են բեմական ուղին:

Հենրիկ Հովհաննիսյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ: Աշխատում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես թատերագիտության բաժնի վարիչ, ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը: Նրա հոդվածները հրատարակվել են գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում: Կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА