ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան. Լուրերը թե ցանկանում եմ Իսկոյից ազատվել`սուտ են

09.02.2018 22:33 ՍՊՈՐՏ
Զիդան. Լուրերը թե ցանկանում եմ Իսկոյից ազատվել`սուտ են

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը, թե Արքայական ակումբը պատրաստ է ամռանը վաճառել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին: «Նա շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար, եւ դա ապացուցել է տարիներ շարունակ: Ես ցանկանում եմ, որ նա ամբողջ կյանքն անցկացնի «Ռեալում»: Լուրերը, թե ես ցանկանում եմ նրանից ազատվել, սուտ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն: Իսպանական մամուլը գրել էր, թե Զիդանը դժգոհ է Իսկոյից եւ «Ռեալի» ղեկավարությանը կառաջարկի վաճառել նրան: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 5 գոլ:

Ժորդի Ալբա․«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են տեսնել «Ռեալի» պարտությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА