ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք

15.02.2018 16:44 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՀՀ-ում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:

ՍՊԱՌՈՂԸ ԳՆԵԼ Է ԹԹՎԱԾ ԿԱԹ, ՈՐԸ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ Է ԵՂԵԼ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА