ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

15.02.2018 17:19 ԹԵՄԱ
Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:  «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝  նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից:

«Աղջիկս ծնվեց». Դավիթ Խաժակյանը հայր է դարձել

Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով  Օսմանյան Կասյրությունից մեկնել է ԱՄՆ:

Թեև Քոջայանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիվ նա նամակագրական կապի մեջ է լինում գյուղում ապրող իր հարազատների հետ, մասնավորապես իր որդու՝ Կարապետի հետ:
Նամակները բավականին հուզիչ են քանի, որ այդ նամակներում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին
1915թ-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապը ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում:
Մի քանի տարի անց՝ 1918թ-ին,  գյուղից նամակ է գալիս, որտեղ հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:
Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է, որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ:
Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА