ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.02.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԻՍՐԱՅԵԼԻ խորհրդարանը հերթական անգամ մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դե պարզ է, նրանցից ուրիշ բան սպասելի էլ չէր, քանզի ինչքան էլ ժամանակավորապես գժտվեն Թուրքիայի հետ, միեւնույնն է, այդ հարցում Թուրքիայի կենսական շահը չեն անտեսի: Դե, իսկ ինչպիսի պաչ-պռոշտի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, դա վաղուցվա հանրահայտ փաստ է: Սակայն Ադրբեջանի պարագայում, այդտեղ կա մի զարմանալի, նույնիսկ զավեշտալի հանգամանք: Այսպես, Սումգայիթում, ուր 1988-ին ցեղասպանության էին ենթարկվել հայերը, 2009-ի փետրվարի 9-ի գիշերը ջարդարարություն եղավ այդտեղ ապրող հրեա ընտանիքների նկատմամբ: Դե, ինչպես տեսնում եք, Իսրայել պետությունը որոշ դեպքերում կարող է ինչ-ինչ շահերից ելնելով ցինիկաբար մոռացության մատնել եւ որոշակի վայրերում հենց հրեաների հանդեպ իրականացված բռնարարքները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր երկրում քաղաքական անեկդոտի պես զարմանալի պատմություն է եղել ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Օրերս անհայտ վայրում անցկացվել է «Հայկական վերածնունդի» համագումար, ուր որոշվեց բավարարել ՀՎԿ-ից դուրս եկած հիմնադիր կուսակցությունների դիմումները, իսկ ՀՎԿ-ն միավորել «Օրինաց երկրի» հետ: Այսինքն` զարմանալիորեն Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը վերադառնում է, այսպես ասած, իր «աղջկական» անվանը: Բայց բացի այդ անեկդոտից, նաեւ այլ հանգամանք կա, որը զարմանալիորեն ցույց է տալիս այդ կուսակցության ողբալի վիճակը: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց անգամ այնպիսի փոքր կուսակցությանը, ինչպիսին առաջադիմական կոմկուսն է, սակայն Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը մնաց անտեսված: Դե ինչ, երեւի թե դա պարոն Սարգսյանի` քաղաքական հիգիենայի կանոնները պահելու վկայություն է: Մեր հղփացած օլիգարխների եւ պաշտոնյաների զավակների ականջը խուլ` ԱՄՆ-ում եղել է դեպք, որ արագությունը գերազանցած եւ ոստիկաններին չենթարկված ամերիկուհին ներկայացել է որպես ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ: Իսկ զարմանալի դեպքը եղել է այսպես: ԱՄՆ-ում Քոնի Ալեն անունով 52-ամյա կինը, խախտելով երթեւեկության կաննոները, փորձել է խուսանավել ոստիկաններց, սակայն երբ դա նրան չի հաջողվել` բացատրել է իր քայլն «Աստծուց թույլտվություն» ունենալով: apnews.com-ը հաղորդում է, ոստիկանական մեքենան  հետեւել է նրան ու ազդանշաններով խնդրել կանգնեցնել մեքենան: Ի պատասխան 52-ամյա ամերիկուհին է՛լ ավելի արագ է սկսել ընթանալ ու ստիպել է ոստիկաններին հետապնդել իրեն: Սակայն նրան հաջողվել է կանգնեցնել: Նա հրաժարվել է ձեռքերը վեր մեքենայից դուրս գալ` ասելով, որ ինքը Սուրբ Մարիամն է ու շտապում է մանուկ Հիսուսի հետեւից:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Պանիկովսկին դառնորեն գանգատվում` «Ինձ աղջիկները չեն սիրում»: Հիմա նրա վիճակում հայտնվել է ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ: Օրերս նա հայտարարություն է տարածել, որ խոշորագույն հարթակները` Ֆեյսբուքը եւ Գուգլը, դարձել են «ժողովրդավարության թշնամին»: Ուրեմն քիչ էր, որ եվրոպական որոշ երկրներից ռադ են արել Սորոսի հիմնադրամները, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում ստորագրություններ են հավաքում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, հիմա էլ դարձել է Ֆեյսբբուքի ու Գուգլի աչքի գրողը: Վերջում կպարզվի, որ սատանաներն էլ նրան չեն ուզում տանել, քանզի մտավախություն ունեն, որ այդքան երկրներ քանդելուց հետո դժոխքն էլ կքանդի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА