ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպե՞ս կարելի է կանանց համարակալել». Լիա Ավետիսյան

16.02.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ինչպե՞ս կարելի է կանանց համարակալել». Լիա Ավետիսյան

Այն օրվանից, ինչ ՀՀԿ-ի կողմից առաջարկ եղավ դեսպան Արմեն Սարգսյանին` առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ո՞վ է լինելու առաջին տիկինը` ապագա ՀՀ նախագահի՞, թե՞ ՀՀ վարչապետի կինը: Անդրադառնալով այս չարչրկված թեմային` գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ զարմանում է ու նշում՝ մեր Սահմանադրության մեջ առաջին տիկին կա՞:

Բերման են ենթարկվել Նախկին պատգամավորի հարազատները

- Իհարկե` չկա, սա ֆեմինիստների համար առիթ է, որ ասեն` հիմա էլ կանանց համարակալում են: Օրինակ, այս մեկը դարձավ առաջին տիկին, իմ հարեւան Շուշիկը ո՞ր համարն է լինելու: Ինչպե՞ս կարելի է կանանց համարակալել, այդ հակասահմանադրական ինստիտուտը մեյմունության է նման, երբ ինչ-որ կին, որին չենք ընտրել, այլ իր ամուսինն է ժամանակին իրեն ընտրել, պետք է ունենա հնարավորություններ, ինչ-որ զսպանակներ եւ խթանիչներ: Հետագայում մենք պետք է ուշադիր լինենք այս հարցին: Խոսքը ներկայի մասին չէ, վաղը երբ մեծբրիտանական ընտանիք գա, տանտիկինը պիտի դառնա առաջին տիկի՞ն: Պետք է մտածել այս ուղղությամբ: Նման հարցերում մենք շատ շուտ ենք ենթարկվում դրսի մոդային, որովհետեւ դրսում արժեհամակարգի տեր չեն, մինչդեռ մենք տեր ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА