ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ օրենքի հեղինակները խուսափում են խոսել իրենց իսկ մշակած օրենքի մասին

16.02.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երբ օրենքի հեղինակները խուսափում են խոսել իրենց իսկ մշակած օրենքի մասին

Խորհրդարանում վերջերս ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել էին փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ` քննարկելու ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը:

Ինչպե՞ս են ԱԱԾ աշխատակիցներն իմացել Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված տուշոնկայի մասին․ «Հրապարակ»

«Իրավունքը» նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներից որեւէ մեկին փորձեց հրավիրել նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման` փորձագիտական շրջանակի հետ: Բայց, արի ու տես, որ նրանք նպատակահարմար չգտան` պատճառաբանելով, թե ժամանակ չունեն: Հրավերին նույն կերպ արձագանքեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ըստ էության, ո՛չ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանողներն ասելիք ունեն, ո՛չ էլ նրանց մասին օրենք մշակողները, մինչդեռ, ասենք, սեռական փոքրամասությունների կամ աղանդավորական որեւէ կազմակերպության այս կամ այն հարցով զբաղվելու համար նույն ՄԻՊ-ը տարիներ շարունակ առաջամարտիկ է եղել: Թե ի՞նչ են թաքցնում նախագծի պատասխանատուները կամ ինչից են խուսափում այս փուլում, դժվար է ասել, բայց փաստ է, որ հրապարակային քննարկումների չմասնակցելն արդեն իսկ հուշում է, որ ինչպես Վիլյամ Սարոյանը կասեր` ինչ-որ մի տեղ, ինչ-որ բան սխալ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА