ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուսավոր» տղերքը սկսել են խանգարել ՔՊ-ականներին

20.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Լուսավոր» տղերքը սկսել են խանգարել ՔՊ-ականներին

Նախորդ շաբաթվա վերջում կայացավ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը, որի օրակարգում էին կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվությունների ներկայացումը« կանոնադրության փոփոխությունը« կուսակցության նախագահի« կառավարման խորհրդի անդամների ընտրությունը« իրավունքի գերակայության մանիֆեստի ներկայացումը: Միաձայն ընտրվեցին կառավարման խորհրդի 15 անդամները, միաձայն ընտրվեց նաեւ կուսակցության նախագահի միակ ներկայացված թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:

Որքանով է նվազել Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք․ «ժողովուրդ»

Եվ թեպետ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները եկել էին համագումարին առաջին դեմքերով, բայց պարզվում է` ամենեւին էլ «լուսավոր» տղերքի կազմակերպած միջոցառումը նրանց սրտով չէր: Ավելին` օր օրի ավելի ակնառու է դառնում, որ «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվի ջրերը մի առվով չեն հոսում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԼՀ-ականները նախընտրում են իրենց կուսակցության անվանը համահունչ «լուսավոր» գաղափարներով ներկայանալ հանրությանը` ընտրելով բացառապես քաղաքակիրթ գործելաոճ: Իսկ այդ ոճը ամենեւին ՔՊ-ականների ճաշակով չէ, քանի որ իրենք սովոր են տանիքներում ու փողոցներում «բեզպրեդելային» մարտավարությանը: Արդյունքում ներքին պայքար է սկսվել «կարիերիստների» ու «բեզպրեդելշիկների» միջեւ, որը երբեմն սրվում է սոցցանցերում, երբեմն էլ` քաղաքական հարթակներում: Իսկ թե ինչքան դեռ կհաջողվի պահպանել «Ելքի» միասնությունը, համենայնդեպս, բոլորը միակարծիք են, որ հանդուրժեն միմյանց մինչեւ գարնանային քաղաքական իրադարձությունները: Չնայած այդ իրադարձությունների հետ կապված կրկին լուրջ տարակարծություն կա «Ելքում»` մի մասը նախընտրում է ողջամիտ ընդդիմության դեր ստանձնել, մյուս մասն էլ` «Երկիր ծիրանիի» գործելաոճից գոտեպնդված` պնդում է, թե ատամներ ցույց տալու ժամանակն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА