ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլիին երեք տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

22.02.2018 10:43 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլիին երեք տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը արգելել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մուտք գործել այդ երկիր մինչև 2021 թվականը։

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով մի քանի միտինգներ անցկացնելուց հետո՝ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքել։ Այնտեղից նա մեկնել է Նիդերլանդներ, իսկ դրանից քիչ անց պարծեցել էր այդ երկրում օրինական կեցության իր փաստաթղթերով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА