ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» -ն էլի անցյալը մոռացել ու սկսել է ըմբռնումով մոտենալ «Ծառուկյան» դաշինքին

23.02.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք» -ն էլի անցյալը մոռացել ու սկսել է ըմբռնումով մոտենալ «Ծառուկյան»  դաշինքին

Այս շաբաթ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Բուռն քննարկումից հետո հանձնաժողովի կողմից նախագիծը բացասական եզրակացության արժանացավ. իշխող կոալիցիան` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դեմ էին, իսկ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը` ձեռնպահ: Արդյունքում հայտարարության ընդունմանը կողմ էր միայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Թե ինչպե՞ս են «Ելք»-ում վերաբերվում նրան, որ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն ձեռնպահ քվեարկեց, այլեւ բավական պասիվ էր քննարկման ժամանակ, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՑ:

«Սա քաղաքական միամտության հետեւանք է». Երջանիկ Աբգարյան

-Իրենց դիրքորոշումն է, ոչինչ չեմ կարող մեկնաբանել: Որոշումը մտնելու է Ազգային ժողովի արտահերթ քննարկման` անկախ նրանից, որ բացասական եզրակացություն է ստացել հանձնաժողովի կողմից, թե` ոչ: Այնպես որ, մեզ համար էական նշանակություն չունի` ով է կողմ քվեարկել, ով` ձեռնպահ կամ դեմ: Այն մտնելու է ԱԺ օրակարգ:

Ինչ խոսք, «Ելքի» նման տոլերանտությունն այս հարցում «Ծառուկյան» խմբակցության նկատմամբ` ավելի քան ուշագրավ է: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ ընթանում էր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը« ներկայիս «Ելքի» համակիրներն ամենօրյա ռեժիմով հիշեցնում էին, որ ԲՀԿ-ն եւս պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի դեպքերի համար: Ավելին` Ելքականները ՀԱԿ-ին մեղադրում էին Մարտի 1-ը «մոռանալու» մեջ եւ  անընդունելի մեղք էին համարում ԲՀԿ առաջնորդ, այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը: Իսկ թե հիմա ինչո՞ւ է «Ելքը» տեղ-տեղ մոռանում մարտի 1-ի մանրամասները, ունի իր պատասխանը: Խնդիրն այն է, որ «Ելքն» էլի «Ծառուկյան» խմբակցության դուռն է թակելու, դրա համար էլ հիշողության կորուստ ունի: Պարզվում է` «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմել` ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով: «Ելք»-ն ուզում է դիմել Սահմանադրական դատարան ու պահանջել, որ հակասահմանադրական ճանաչվի ԱԺ կանոնակարգի այն դրույթները« որոնցով նախատեսվում է ՀՀ նախագահին ընտրել Ազգային ժողովում: Իսկ դրա փոխարեն, «Ելքն» առաջարկում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ: Եվ քանի որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն, «Ելքը» դիմումի տեքստն ուղարկել է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներին` առաջարկելով ստորագրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА